Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

շաբաթ, 31 օգոստոսի 2013

Տիգրան Սարգսյանը և Բակո Սահակյանը քննարկել են երկու հայկական պետությունների միջև համատեղ ծրագրերի իրականացման ուղղությունները






Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի առաջին օրը վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է Արցախի նախագահ Բակո Սահակյանին: Տիգրան Սարգսյանը նախ շնորհավորել է Բակո Սահակյանին` Արցախի Հանրապետության անկախության հերթական տարեդարձի կապակցությամբ` ընդգծելով, որ Հայաստանը շարունակելու է ակտիվ միջոցներ ձեռնարկել Արցախի հետագա զարգացման ուղղությամբ ` նպաստելով նաև միջազգային ներդրումների ներգրավմանը:
Կարևորելով երկու հայկական հանրապետությունների փոխգործակցության շարունակական զարգացումը` Հայաստանի վարչապետը և ԼՂՀ-ի նախագահն ընդգծել են բարեփոխումների իրականացման շուրջ երկկողմ համագործակցության սերտացումն ու ընդլայնումը:
Այդ համատեքստում, զրուցակիցներն անդրադարձել են կենսաթոշակային ոլորտում, առողջապահության, տրանսպորտի, գյուղատնտեսության, արդյունաբերության, կրթության բնագավառներում համատեղ ծրագրերին առնչվող մի շարք հարցերի:
Լրագրողների հետ զրույցում վարչապետ Սարգսյանը կարևորել է այսպիսի հանդիպումների անցկացումը, որոնք հնարավորություն են տալիս հստակեցնել համատեղ կատարված աշխատանքների ընթացքն ու նախանշել նոր ծրագրեր: Կառավարության ղեկավարը հատկապես կարևորել է կենսաթոշակային ոլորտում բարեփոխումների համատեղ իրականացումը, օրենսդրական դաշտի բարելավման ուղղությամբ տարվող աշխատանքները:
«Միևնույն ժամանակ, հետաքրքիր է տեղում ծանոթանալ Լեռնային Ղարաբաղում հաջողությամբ իրականացված ծրագրերին, որովհետև մեր քաղաքական սկզբունքը միշտ եղել է հետևյալը. տնտեսական զարգացումները Լեռնային Ղարաբաղում պետք է լինեն առաջանցիկ, քանի որ ակնհայտ է, որ այսօր Լեռնային Ղարաբաղում է որոշվում մեր ազգի ապագան: Մեր հաղթանակները պետք է ամրապնդվեն տնտեսական ոլորտում»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Խոսելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հերթական տարեդարձի խորհրդի մասին` վարչապետը նշել է. «Դա ոչ միայն ԼՂՀ-ի, այլև ողջ հայության տոնն է, որովհետև մենք 21-րդ դարում հպարտությամբ նայում ենք դեպի ապագան` տոնելով մեծ հաղթանակ, որն արձանագրեցինք` հռչակելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը»:
Կառավարության ղեկավարի աշխատանքային այցը ԼՂՀ շարունակվում է:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ