Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

կիրակի, 1 սեպտեմբերի 2013

Այսօրվա պատերազմը գիտելիքի ճակատում է, որտեղ պետք է տանենք նոր հաղթանակներ. ՀՀ վարչապետ





Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում Գիտելիքի օրվա կապակցությամբ այցելել է Արցախի պետական համալսարան, հանդիպել պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողությանը: Շնորհավորելով տոնական օրվա կապակցությամբ` վարչապետը նշել է. «Իմ համոզմամբ` Արցախի ազատագրական պայքարի ճակատն այսօր հենց գիտության բնագավառում է: Եթե կարողանանք այս ոլորտում վերելք ապահովել, ապա կամրապնդենք արցախյան ազատամարտի մեր հաջողությունը: 21-րդ դարում փոխվել է ազգերի մրցակցության փիլիսոփայությունը, այսօր զարգացած և ուժեղ է համարվում այն ազգը, որն առաջատար է հենց գիտության ոլորտում, որը ստեղծում է նոր գիտելիք: Այստեղ է այսօրվա պատերազմի ճակատը, որտեղ պետք է տանենք հերթական հաղթանակը: Մենք ձեզ հետ ի վիճակի ենք և պարտավոր տանել նոր հաղթանակներ գիտության, կրթության բնագավառներում: Դա կլինի նաև այն տուրքը, որը պարտավոր ենք վճարել` ի հիշատակ զոհված ազատամարտիկների: Այս ճակատում են ամրապնդվելու մեր հաղթանակները»:
Վարչապետի խոսքով` այսօր համալսարանները դառնում են հասարակության զարգացման հիմնական շարժիչները: Տիգրան Սարգսյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը բարեփոխոււմներն իրականացնելիս թիրախավորում է համալսարանների, որպես գիտական օջախների, կայացումը: «Մենք առաջին հերթին պետք է իրականացնենք կրթական արմատական բարեփոխումներ և բարձրացնենք համալսարանների ծառայությունների մատուցման որակը: Պետք է ՀՀ-ում ներդնենք հավատարմագրման ինստիտուտ, որը թույլ կտա հետևել սահմանված չափանիշների պահպանմանը: Դա նշանակում է, որ տեղի է ունենալու համալսարանների խոշորացում, և մենք չենք բացառում, որ տասնյակ համալսարաններ չեն դիմանալու այս մրցակցությանը: Մեր ինտելեկտուալ կարողությունները ներդնելու ենք հավատարմագրման բոլոր փուլերն անցած համալսարաններում, ինչը խթանելու է որակական ծառայություններ մատուցելու մրցակցությանը»,- ասել է ՀՀ կառավարության ղեկավարը:
Պատասխանելով ուսանողներից մեկի հարցին, թե ինչպես է վարչապետի համար սկսվել արցախյան շարժումը` Տիգրան Սարգսյանը նշել է. «Ազգային խնդիրները լուծելու և բարձրացնելու հմտությունները ձեռք եմ բերել դեռևս 1980-87 թվականներին` Սանկտ Պետերբուրգում կրթություն ստանալու տարիներին: Կազմակերպում էինք ապրիլքսանչորսյան միջոցառումներ, զբաղվում հայրենասիրական խնդիրների շուրջ քննարկումներով: Վերադառնալով Երևան` 1988-ին աշխատանքի ընդունվեցի տեղի պլանավորման և հետազոտությունների ինստիտուտում, որտեղ ծանոթացա Իգոր Մուրադյանի հետ: Այսինքն, արցախյան շարժման բուռն իրադարձությունների մեջ հայտնվեցի Սանկտ Պետերբուրգից անմիջապես հետո, երբ դեռևս գաղափարախոսական ընդհատակյա պայքար էր գնում: 1988-ին ժամանեցի Ստեփանակերտ` թռուցիկներով լի ճամպրուկով, որպեսզի դրանք տարածենք այստեղ: Հետագայում արդեն տեղյակ եք, որ Երևանում սկսվեց սկզբից բնապահպանական շարժումը, որն էլ սահուն կերպով տեղափոխվեց քաղաքական դաշտ»:
Խոսելով Սիրիայի շուրջ հնարավոր ռազմական գործողությունների մասին` Տիգրան Սարգսյանը նշել է, որ Հայաստանը պետք է պատրաստ լինի վատագույն սցենարների, իրադարձությունների տարբեր զարգացումների:
«Սպասվում է Հալեպից մեծ արտագաղթ, այսօր խնդիրն այն է, որ Սիրիայի տարածքով տեղաշարժումներն անվտանգ չեն կարող լինել: Հասկանալի է, որ մենք պետք է պատրաստ լինենք նաև իրադարձությունների այնպիսի զարգացման, որպեսզի կարողանանք ընդունել սիրիահայերին, որոնք պետք է կարողանան այդ շրջափակումից ինչ-որ կերպ դուրս գալ: Բոլոր սցենարները քննարկում ենք»,- նշել է վարչապետը:
Հանդիպման ավարտին ուսանողները և համալսարանի ղեկավարները շնորհակալություն են հայտնել վարչապետին` իրենց հյուրընկալվելու համար և Տիգրան Սարգսյանին նվիրել ղարաբաղյան բարբառի բառարան:
ՀՀ կառավարության ղեկավարը ևս մեկ անգամ շնորհավորել է ուսանողներին Գիտելիքի օրվա և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության տոնի կապակցությամբ ու մաղթել նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ