շաբաթ, 14 սեպտեմբերի 2013
Տիգրան Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Դմիտրի Մեդվեդևի հետ
Վարչապետ Տիգրան Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: Կառավարության ղեկավարը շնորհավորել է ռուսաստանցի իր գործընկերոջը՝ ծննդյան տարեդարձի կապակցությամբ, Դմիտրի Մեդվեդևին և իր ընտանիքին մաղթել քաջառողջություն, երջանկություն և բարեկեցություն:
Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ՌԴ վարչապետին այն ավանդի համար, որը Ռուսաստանի կառավարության ղեկավարը մշտապես ներդնում է մեր երկու ազգերի միջև համագործակցության հետևողական ընդլայնման գործում:
Զրուցակիցները բարձր են գնահատել երկկողմ փոխգործակցության մակարդակը և պատրաստակամություն հայտնել հետագայում ևս ջանքեր գործադրել՝ հայ-ռուսական հարաբերությունների զարգացման և խորացման համար: