շաբաթ, 28 սեպտեմբերի 2013
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Տիգրան Կարապետյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի օգնական։
***
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1976 թ. սեպտեմբերի 11, ք. Երևան
Կրթություն
1993-1994 թթ. - Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան քոլեջ
1994-1996 թթ. - Վենետիկի Կա Ֆոսկարի համալսարանի տնտեսագիտության և առևտրի ֆակուլտետ
2002-2006 թթ. - Միլանի պետական համալսարանի միջազգային գիտությունների և եվրոպական կառույցների ֆակուլտետ
Աշխատանքային գործունեություն
1995-1996 թթ. –«Սամարա ավիաուղիներ» Ջոյնթ Ստոք ԲԸ ներկայացուցիչ, Իտալիա
1996-1998 թթ. - «Դելտա-Արմենիա» ՓԲԸ միջազգային փոխադրողի ներկայացուցիչ, Երևան, Հայաստան
1996-1998 թթ. - «Կաստելետտի» ԲԸ ներկայացուցիչ, Հայաստան
2005-2007 թթ. - Սան Լազարոյի գրադարանի պատասխանատու, Իտալիա
2007-2012 թթ. -Մուրադ-Ռաֆայել» հայկական քոլեջի մշակութային իրադարձությունների պատասխանատու
2012 թ. - Իտալիայում Զարգացման հայկական գործակալության ներկայացուցիչ
2013 թ. սեպտեմբերի 28-ից` ՀՀ վարչապետի օգնական
Այլ տվյալներ
1999-2001 թթ. ծառայել է ՀՀ ռազմական ոստիկանությունում, շարքային զինծառայող:
Տիրապետում է ռուսերենի, անգլերենի, իտալերենի և ֆրանսերենի:
Կուսակցական պատկանելությունը
Հայաստանի Հանրապետական կուսակցություն
Անձնական տվյալներ
Ամուսնացած է: