ուրբաթ, 2 ապրիլի 2004
Ապրիլի 3-ին ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը կմեկնի Տավուշի մարզ՝ ծանոթանալու Բերդի տարածաշրջանի Ծաղկավան-Վարագավան հատվածի Պառավաքարի ոռոգման ինքնահոս համակարգի աշխատանքին: Վարչապետը ներկա կգտնվի նաև Այրումի ոռոգման ինքնահոս համակարգի բացման արարողությանը, հանդիպումներ կունենա մարզի բնակչության, տարածքային կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ:
Ապրիլի 4-ին Անդրանիկ Մարգարյանը Դիլիջան քաղաքում կմասնակցի շախմատի սրահի բացման արարողությանը և կայցելի Դիլիջանի վթարված պատկերասրահի շենք: Նույն օրը վարչապետը այցելություն կկատարի նաև Իջևանի կիսակառույց օբյեկտներ, որով և կավարտի երկօրյա այցը Տավուշի մարզ: