շաբաթ, 12 հոկտեմբերի 2013
Վարչապետը մասնակցել է Սրբոց Թարգմանչաց եկեղեցու հիմնարկեքի արարողությանը
Վարչապետ Տիգրան Սարգսյանն «Այբ» կրթական ավանում մասնակցել է Սրբոց Թարգմանչաց եկեղեցու հիմնարկեքի արարողությանը: Եկեղեցին կառուցվում է բարեգործական միջոցներով: Նախատեսվում է, որ եկեղեցու շինարարությունը կավարտվի երկու տարի անց:
Եկեղեցին, որի ճարտարապետն է Էրիկ Օհանյանը, կազմված է «մարդ-գրքերից»: Դրանք անձնավորված կենդանի գրքեր են, որոնցից յուրաքանչյուրը ներկայացնում է սբ Թարգմանիչներից մեկին: Եկեղեցու կառույցը խորհրդանշելու է այն մարդկանց, որոնց էական գրավոր ժառանգության վրա խարսխված է հայ ինքնությունը և հոգևոր գիտակցությունը: Եկեղեցու հիմնահարկում գործելու է աստվածաբանական գրադարան: