ուրբաթ, 2 ապրիլի 2004
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ապրիլի 2-ի՝ Երկրաբանի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել երկրաբանության ոլորտի աշխատողներին, որում մասնավորապես ասված է. «Բացառիկ է ձեր առաքելությունը երկրի տնտեսական զարգացման գործում, որը հնարավոր չէ ապահովել առանց ընդերքի ռեսուրսային և տնտեսական ներուժի բացահայտման ու օգտագործման:
Երկրաբանների մի ստվար բանակ իր քրտնաջան և նվիրական աշխատանքով տարիներ շարունակ ստեղծել և զարգացրել է հանրապետության հանքահումքային հենքը: ՀՀ կառավարությունը լիահույս է, որ երկրաբանների ներկա սերնդին կհաջողվի հզորացնել այդ հենքը՝ շարունակելով բարձր պահել ոլորտի երբեմնի նվաճած դիրքն ու նշանակությունը հանրապետության տնտեսության զարգացման գործում:
Կրկին շնորհավորում եմ ձեզ Հայաստանի լեռնաերկրաբանական ծառայության 85-ամյա հոբելյանական տարում նշվող երկրաբանի օրվա առթիվ, ցանկանում եմ առողջություն, ստեղծագործ աշխատանք և նորանոր նվաճումներ ձեր շնորհակալ աշխատանքում»:
* * *
Երկրաբանի օրվա կապակցությամբ և երկրաբանության բնագավառում ներդրած ավանդի համար, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը շնորհակալագրով խրախուսել է բնագավառի երկարամյա աշխատակիցներ Լևոն Բաղդասարյանին, Ալբերտ Մաթևոսյանին, Ֆրեդ Շամցյանին, Գեորգի Շեխյանին, Հրաչյա Չուբարյանին և Իզոլդա Օսիպովային: