Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

շաբաթ, 26 հոկտեմբերի 2013

Սահմանների պահպանության սուրբ գործը միասին ի կատար ենք ածելու. Տիգրան Սարգսյան










Վարչապետ Տիգրան Սարգսյանն աշխատանքային այց է կատարել Տավուշի մարզ: Իջևանում վարչապետը ծաղիկներ է դրել Զոհված ազատամարտիկների հուշակոթողին` հարգանքի տուրք մատուցելով նրանց վառ հիշատակին:
Այնուհետև գործադիրի ղեկավարը Իջևանում ծանոթացել է վերականգնված քանդակներին: Նշենք, որ Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի (ՓՄՁ ԶԱԿ) Տեղական տնտեսական զարգացման ծրագրի շրջանակներում զբոսաշրջության զարգացման նպատակով վերականգնվել են Իջևանում կայացած սիմպոզիումների ժամանակ ստեղծված քանդակները: ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից ընդհանուր առմամբ Իջևանում վերականգնվել և լուսավորվել են շուրջ 40 քանդակներ, որոնք տեղադրվել են քաղաքի կենտրոնական փողոցներում:
Տիգրան Սարգսյանը ծանոթացել է նաև Իջևանի հրապարակի տաղավարներում ներկայացված Տավուշի մարզում ՓՄՁ ԶԱԿ-ի օժանդակությամբ իրենց գործունեությունը սկսած ձեռնարկությունների արտադրանքներին, որոնք ունեն արտահանման մեծ ներուժ:
Վարչապետի հաջորդ կանգառը եղել է սահմանամերձ Ոսկեպար համայնքը, ուր նա մասնակցել է Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի աջակցությամբ կառուցված համայնքի երկհարկանի կենտրոնի բացմանը:
Դիմելով համայնքի բնակիչներին Տիգրան Սարգսյանը նշել է. «Դուք ապրում եք այնպիսի մի տարածքում, որտեղ առկա է ամենօրյա վտանգ և մեր բանակի հետ միասին առաջին ճակատում եք: Դուք պետք է վստահ լինեք, որ ձեր բոլոր հարցերը գտնվում են մեր ուշադրության կենտրոնում, որ մեր սահմանների պահպանության սուրբ գործը միասին ի կատար ենք ածելու և թշնամին միշտ ստանալու է այնպիսի հակահարված, որ չհամարձակվի խանգարել ձեր անդորրը: Ցանկանում եմ ձեզ, որ լինեք ամուր և մենք ձեզ հետ միասին ի վիճակի ենք լինելու լուծել մեր ժողովրդին հուզող բոլոր հարցերը: Դուք հերոսներ եք»:
Այնուհետև վարչապետը շրջել է համայնքի կենտրոնով և ծանոթացել ստեղծված պայմաններին:
Կենտրոնն ունի ակումբային սենյակներ և դահլիճ: Մեկ տարի տևած շինաշխատանքների ընթացքում շենքում ստեղծվել են անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքները: Իրականացվել են ջրամատակարարման, կոյուղու, էլեկտրամատակարարման ու գազամատակարարման ներքին և արտաքին համակարգերի, կեղտաջրերի կուտակման հորի և ջեռուցման համակարգի կառուցման աշխատանքներ: Շենքն ապահովված է ջեռուցման համակարգով:
Ծրագրով բարեկարգվել և ասֆալտապատվել է նաև համայնքային կենտրոնի տարածքը: Կենտրոնի կառուցման համար ներդրվել է ավելի քան 67 մլն դրամ, որից 3,2 մլն-ը` «Դետրոյթի հայ կանանց ակումբ»-ի կողմից:
Կենտրոնին հատկացվել են 716 հազար դրամի արժողության գրասեղաններ, գրապահարաններ, աթոռներ:
Ոսկեպարի համայնքային նախկին կենտրոնի վթարային կառույցն ապամոնտաժվել է:
Նշենք, որ դեռևս 1998 թվականին ՀՍՆՀ-1 ծրագրով Ոսկեպար գյուղում իրականացվել են խմելու ջրագծի, ջրամբարի կառուցման աշխատանքներ, որի արժեքը կազմել է 97 մլն դոլար:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ