երեքշաբթի, 4 հուլիսի 2000
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հուլիսի 4-ի որոշումներով Գագիկ Սիմոնյանն ազատվել է ՀՀ սեփականաշնորհման նախարարի տեղակալի պաշտոնից, Արմեն Աթաբեկյանը` ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից:
Մեկ այլ որոշմամբ Գ—որգ Մալխասյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ` ազատվելով ՀՀ արդարադատության նախարարի տեղեկալի պաշտոնից:
Տիգրան Մուկուչյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ ՀՀ ձեռնարկությունների պետական ռեգիստրի պետ` ազատվելով ՀՀ ձեռնարկությունների պետական ռեգիստրի պետի պաշտոնից:
Լ—ոն Յոլյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ` ազատվելով ՀՀ կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալության պետի տեղակալի պաշտոնից:
Ռոբերտ Գաբրիելյանը նշանակվել է ՀՀ կրթության — գիտության նախարարության «Լիցենզավորման — հավատարմագրման ծառայություն» պետական հիմնարկի պետ:
Նունե Մանգասարյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ: