ուրբաթ, 7 հուլիսի 2000
Այսօր վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հանդիպեց զանգվածային լրատվության միջոցների ղեկավարների հետ։
Կար—որելով ԶԼՄ-ների դերը կառավարության, ճյուղային գերատեսչությունների վարած տնտեսական քաղաքականության, ընդհանուր գործունեության լուսաբանման խնդրում, վարչապետը գլխավոր խմբագրերի — տնօրենների ուշադրությունը հրավիրեց հատկապես արտաքին քարոզչության արդյունավետ կազմակերպման վրա: Առաջնային խնդիրներից է նա— երկրում առկա գործընթացների անաչառ ներկայացումը, առողջ քննադատության կողքին նա— եղած դրականը հանրությանը մատուցելը, ինչը կնպաստի հանրապետությունում բարոյահոգեբանական դրական մթնոլորտի ձ—ավորմանը:
ԶԼՄ ղեկավարները հնարավորություն ունեցան ներկայացնելու իրենց առջ— ծառացած խնդիրները, որոնք մասնավորապես առնչվում էին օրենսդրական դաշտի անկատարությունը, պետական, իրավական, տնտեսական կառույցներ-ԶԼՄ-ներ փոխհարաբերություններին, տեղեկատվության մատչելիության հարցերին:
Զանգվածային լրատվության միջոցների ղեկավարները կար—որեցին նման հանդիպումները պարբերաբար անցկացնելու անհրաժեշտությունը: Պայմանավորվածություն եղավ այդ հանդիպումները դարձնել պարբերական: