Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 13 հուլիսի 2000

Հուլիսի 13-ին տեղի ունեցավ կառավարության հերթական նիստը, որը վարում էր վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:

Նիստի սկզբում վարչապետը կառավարության անդամներին ներկայացրեց այս տարվա բուհերի պետական ընդունելության քննությունների առարկայական հանձնաժողովների նախագահների հետ նախօրեին ունեցած հանդիպման արդյունքները: Նա ընդգծեց, որ սկսվող գործընթացը պետական կար—որության միջոցառում է, որում սոցիալական արդարության ապահովումը ամբողջ կառավարության, նրա յուրաքանչյուր անդամի խնդիրն է: Անդրանիկ Մարգարյանի խոսքերով, անվերապահորեն պետք է բացառվեն գերատեսչությունների ղեկավարների, տարբեր պաշտոնյաների ճնշումները հանձնաժողովների վրա, իսկ նման դեպքերի բացահայտման դեպքում մեղավորները խստագունս կպատժվեն:

Անդրանիկ Մարգարյանը կառավարության անդամների ուշադրությունը հրավիրեց նա— վարչապետի, կառավարության որոշումների ոչ պատշաճ, անպարտաճանաչ կատարումների վրա: Մասնավորապես անբավարար գնահատվեց սոցիալական ապահովության հիմնադրամի նկատմամբ գերատեսչությունների ունեցած պարտավորությունների կատարման ընթացքը: Կար—որելով կատարողական, աշխատանքային կարգապահությունը, վարչապետը կառավարության վերահսկողության ծառայությանը հանձնարարեց հետ—ել նախարարությունների ստանձնած պարտավորությունների իրականացման ընթացքին — պարբերաբար զեկուցել արդյունքների մասին:

Կառավարությունը հաստատեց «Գիտական — գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով կարգավորվում են գիտական — գիտատեխնիկական գործունեության սուբյեկտների, պետական մարմինների, գիտական արդյունքներն օգտագործողների հարաբերությունները: Այն պայմաններ է ստեղծում այս ոլորտներում գործունեության, տեխնոլոգիական զարգացման ասպարեզում պետության — հասարակության պահանջմունքների ապահովման համար, սահմանում է գիտության — գիտատեխնիկական գործունեության բնագավառում պետական քաղաքականության ձ—ավորման — իրականացման սկզբունքները:

Մեկ այլ որոշմամբ հաստատվեցին 2000 թվականին բացառապես անվճար բժշկական օգնություն — ծառայություններ իրականցնող հիվանդանոցային հաստատությունների ցանկն ու մահճակալների թիվը: Նշված ցանկում ներառված են մայրաքաղաքի N1 համալսարանական — N1 համալսարանական մանկական, ինչպես նա— Գյումրիի բազմապրոֆիլային հիվանդանոցները` յուրաքանչյուրը 150 մահճակալով:

Կառավարությունը հավանություն տվեց «Պետական — ծառայողական գաղտնիքի մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին, որով գործող օրենքը համապատասխանեցվում է քաղաքացիական օրենսգրքին: Ընդունվեց նա— որոշում ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների, զբաղեցված հողամասերի, տիրազուրկ անշարժ գույքի հաշվառման մասին:

Այս նիստում —ս անդրադարձ եղավ հանրապետությունից գյուղմթերքի արտահանման հիմնահարցին: Նշվեց, որ «Ճանապարհային վճարների մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո, նվազել է մթերքների փոխադրումը հար—ան Վրաստան, որի արդյունքում հանրապետությունում կուտակվում են մեծաքանակ գյուղատնտեսական ապրանքներ: Արտահանման ծավալներն ավելացնելու, գյուղատնտեսության բնագավառի աշխատողների սոցիալ-տնտեսական հարցերի լուծման համար նպաստավոր պայմաններ ստեղծելու նպատակով, որոշվեց լրացում կատարել «Ճանապարհային վճարի մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» կառավարության որոշման մեջ: Ըստ այդ լրացման, Վրաստանի Սադախլո, Մանգլիսի, Բակուրիանի — Դմանիսի շրջաններում, ինչպես նա— 9 խոշոր քաղաքներում գրանցված մինչ— 20 տոննա բեռնատարողությամբ ավտոտրանսպորտային միջոցները, կարտոֆիլի, կաղամբի — խաղողի փոխադրման նպատակով Հայաստան դատարկ մուտք գործելու դեպքում ամբողջությամբ ազատվում են ՀՀ պետական ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար վճարից:

Կառավարությունը մերժեց ՀՀ-ում ժողովներ, հանրահավաքներ, երթեր — ցույցեր անցկացնելու ժամանակավոր կարգի մասին որոշման նախագիծը: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանն աննպատակահարմար համարեց նման ժամանակավոր կարգի ընդունումը, քանի որ, ըստ Սահմանադրության պահանջի, նշված զանգվածային միջոցառումների կազմակերպումը պետք է կանոնակարգվի համապատասխան օրենքով: Մոտակա ամիսներին շահագրգիռ նախարարությունների — Եր—անի քաղաքապետարանի համատեղ քննարկումից հետո օրենքի նախագիծը կմտնի շրջանառության մեջ, ուստի, ըստ վարչապետի, նման կարգի ընդունումը ոչ իրավական — ոչ էլ քաղաքական առումով հիմնավորված չէ:

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ