Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 13 հուլիսի 2000

Հուլիսի 13-ին տեղի ունեցավ ՀՀ կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Գագիկ Մարտիրոսյանը։

Հանձնաժողովի քննարկմանը ներկայացված հարցերի թվում էր ԱՄՆ-ի միացյալ հայկական հիմնադրամի չվերթներով բարեգործական բեռների, մասնավորապես` դեղորայքի ներմուծման հարցը։ Նշվեց, որ չվերթների ընդունման հետ կապված կազմակերպական հարցերում առաջընթացի հետ մեկտեղ դեռ—ս գոհացուցիչ չէ վիճակը հատկապես օգնության կարգով ներմուծվող դեղորայքի տեսականու ընտրության, ստացված դեղորայքի — բուժսարքավորումների սերտիֆիկացման, վերագնահատման, բաշխման — օգտագործման նկատմամբ վերահսկողության բնագավառում։ Համապատասխան նախարարություններին ու գերատեսչություններին հանձնարարականներ տրվեցին երկշաբաթյա ժամկետում կազմակերպական հարցերի հստակեցման — նորմատիվ փաստաթղթերի լրամշակման համար։

Հանձնաժողովը քննարկեց — հաստատեց բարեգործական 7 ծրագիր, այդ թվում` Մուրադյան եղբայրների ֆինանսավորմամբ Գեղարքունիքի մարզի Թազագյուղ գյուղում կրթօջախի կառուցման ծրագիրը, «Սակուրա» բարեգործական կազմակերպության կողմից` երկրաշարժից տուժածներին պրոթեզային — վերականգնողական օգնության ծրագիրը, ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ «Կադաստրի տեղեկագիր» ամսագրի տպագրման ծրագիրը, Գավառ քաղաքում հայ-ամերիկյան մամոգրաֆիայի համալսարանական կենտրոնի մասնաճյուղի հիմնադրման — այլ ծրագրեր։

Օրենսդրությամբ նախատեսված հարկային արտոնությունների կիրառման նպատակով հանձնաժողովը սահմանեց վերը նշված, ինչպես նա— նախկինում հաստատված ծրագրերի իրականացման հետ անմիջականորեն կապված — դրանց համար զգալի նշանակություն ունեցող գործարքները։

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ