ուրբաթ, 14 հուլիսի 2000
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հուլիսի 14-ի որոշմամբ Արամ Թանանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետի տեղակալ՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետի առաջին տեղակալի պաշտոնից:
Նույն որոշմամբ գնդապետ Արամ Թանանյանի աշխատանքը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետի տեղակալի պաշտոնում համարվել է իսկական զինվորական ծառայություն:
Վարչապետի մեկ այլ որոշմամբ Աստվածատուր Պետրոսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր նույն՝ արտակարգ իրավիճակների վարչության պետի տեղակալ:
Անդրանիկ Մարգարյանի այդ որոշումով գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանի աշխատանքը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետի տեղակալի պաշտոնում համարվել է իսկական զինվորական ծառայություն: