ուրբաթ, 14 հուլիսի 2000
Հուլիսի 13-ին մի քանի զինվորների կողմից կատարված դաժանությունը, որը 8 անմեղ քաղաքացիների կյանք խլեց, հերթական անգամ ցնցեց մեզ: Չի կարելի թույլ տալ, որ դաժանության ու անմարդկայնության ալիքը շարունակի տարածվել մեր հասարակության մեջ: Խորապես ցավակցելով զոհվածների ընտանիքներին ու հարազատներին, հավաստիացնում եմ, որ մեր իրավապահ մարմինները ամեն ինչ կանեն հանցագործության դրդապատճառների բացահայտման — մեղավորներին արժանի հատուցում տալու համար:
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյան