Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 20 դեկտեմբերի 2013

Հովհաննես Չեքիջյանի 85-ամյակի կապակցությամբ կանցկացվեն հոբելյանական մի շարք միջոցառումներ









Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել դիրիժոր, խմբավար, Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ
Հովհաննես Չեքիջյանի 85-ամյակի միջոցառումների ծրագրի հոբելյանական հանձնաժողովի նիստը:
Այնուհետև հանձնաժողովը քննարկել է այն հոբելյանական միջոցառումները, որոնք կմեկնարկեն առաջիկա օրերից և կանցկացվեն հաջորդ տարվա ընթացքում:
Մասնավորապես, տեղեկացվել է, որ արդեն իսկ դեկտեմբերի 23-ին Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբի, ՀՀ պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի և մենակատարների մասնակցությամբ «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա հոբելյանական համերգ:
2014 թ.-ին Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիայում ևս կանցկացվի հոբելյանական համերգ, իսկ Էրեբունի պատմահնագիտական արգելոց թանգարանում՝ մեծարման երեկո: Տարբեր երգչախմբերի, 800 երաժիշտների մասնակցությամբ հաջորդ տարվա ամռանը նախատեսվում է կազմակերպել ՀՀ պետական հիմնի, «Էրեբունի-Երևան» խմբերգերի կատարում, որը կլինի անվանի մաեստրոյի մեծարման գլխավոր իրադարձություններից մեկը:
2014 թվականի ընթացքում կանցկացվի Հովհաննես Չեքիջյանի 85-ամյակին նվիրված գիտական նստաշրջան, սփյուռքի երգչախմբերի հետ համատեղ համերգ, կառավարության աջակցությամբ կհրատարակվի «Հովհաննես Չեքիջյան» գիրքը, կկազմակերպվեն «Հովհաննես Չեքիջյան» ֆիլմի դիտում և դասական երաժշտության համերգ: Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում կբացվի մաեստրոյին նվիրված գրքերի ցուցահանդես, կպատրաստվեն տարբեր հեռուստահաղորդումներ՝ նվիրված մեծանուն արվեստագետին:
Զեկուցվել է, որ Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիայի ուսանողների համար կսահմանվի Հովհաննես Չեքիջյանի անվան կրթաթոշակ:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ