շաբաթ, 21 դեկտեմբերի 2013
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Անուշավան Այվազյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալ։
***
Անուշավան Այվազյան
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1968 թ. նոյեմբերի 2, ք. Երևան
Կրթություն
1985 -1986 թթ. – Բարձրագույն զինվորական քաղաքական ուսումնարան
1989-1994 թթ. – Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտ, կառավարման ֆակուլտետ, մասնագիտացում՝ աշխատանքի տնտեսագիտություն և սոցիոլոգիա
2007 – 2009 թթ. – Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, ֆինանսական ֆակուլտետ, մասնագիտացում՝ մաքսային իրավունք, տնտեսագիտության- իրավաբանության մագիստրոս
Աշխատանքային գործունեություն
1994-1995 թթ. - Հայագրոբանկի Էրեբունու մասնաճյուղի գանձապահ
1995 – 2000 թթ. – Էրեբունու տարածքային հարկային տեսչության վերահսկողության բաժնի գլխավոր տեսուչ
2002 – 2006 թթ. – ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության Արարատյան տարածքային բաժանմունքի պետ, գլխավոր մաքսային տեսուչ
2008-2012 թթ. - ՀՀ վերահսկիչ պալատի առաջին վարչության գլխավոր մասնագետ
2012 -2013 թթ. – ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ
2013 թ. դեկտեմբերի 20-ից՝ ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ
Այլ տվյալներ
1986-1987 թթ. ծառայել է խորհրդային բանակում: Մասնակցել է վերապատրաստման դասընթացների «Թմրամիջոցների հայտնաբերմանն ու նույնականացմանն ուղղված մաքսային զննման, խուզարկության և մանրակրկիտ զննման եղանակները», «Բյուջետային միջոցների օգտագործման արդյունավետության բարձրացման և վերահսկման» թեմաներով: Տիրապետում է ռուսերենի, անգլերենի։
Կուսակցական պատկանելությունը
«Օրինաց երկիր» կուսակցություն
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու որդի: