շաբաթ, 15 հուլիսի 2000
Հուլիսի 15-ին տեղի ունեցած կառավարության արտահերթ նիստում հավանություն տրվեց «Եր—անի էլցանց», «Հյուսիսային էլցանց», «Հարավային էլցանց» — «Կենտրոնական էլցանց» փակ բաժնետիրական ընկերությունների մասնավորեցման մասին ՀՀ օրենքի նախագծին:
Անդրադառնալով հարցի նախապատմությանը, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նշեց, որ Ազգային ժողովի ապրիլի 25-ի որոշումը, որով հանրապետության 11 էլեկտրացանցերի ՊՁ-երը դուրս բերվեցին պետական գույքի մասնավորեցման 1998-2000թթ. ծրագրից, որոշելով դրանք մասնավորեցնել առանձին օրենքով, վկայում է, որ խորհրդարանը դեմ չէ բաշխիչ ցանցերի սեփականաշնորհմանը: Վարչապետը մտահոգություն արտահայտեց ժամանակին հարցը անհարկի քաղաքականացնելու առնչությամբ, երբ փորձեր արվեցին զուհագեռներ անցկացնել նախկինում սեփականաշնորհման գործընթացում տեղ գտած թերությունների հետ: Կառավարությունը դեմ է հարցի քաղաքականացմանը: Ներկայացված օրենքի նախագիծը կոչված է հարցը տեղափոխելու տնտեսական դաշտ, ինչպես նա— ապահովելու լայն հրապարակայնություն:
Վարչապետն ընդգծեց, որ կեղծ են նա— այն պնդումները, թե փորձ է արվում քաղաքական նկատառումներով առաջնայնություն տալ այս կամ այն կողմին: Խնդիրը, ըստ Անդրանիկ Մարգարյանի, որդեգրած էներգետիկ բարեփոխումների քաղաքականության կենսագործումն է, տնտեսության ընդհանուր բարելավումը:
Օրենքի նախագծով սահմանված են էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունների մասնավորեցումն իրականացնող մարմինները, միջազգային մրցույթի կազմակերպման — արդյունքների գնահատման հիմնական դրույթները, սակագնային մարժան, բաժնետոմսերի օտարման, դեբիտորական — կրեդիտորական պարտքերի կարգավորման, ներդրումների իրականացման կարգերը:
Էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունների մասնավորեցումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ իր կողմից ստեղծված մրցույթային հանձնաժողովի — լիազորված պետական մարմինների միջոցով:
Էլեկտրաէներգիա բաշխող չորս ընկերությունները խմբավորված են բաժնետոմսերի վաճառքի 2 փաթեթում. առաջինում ընդգրկված են «Եր—անի էլեկտրացանց» — «Հյուսիսային էլեկտրացանց» ՓԲԸ-ները, երկրորդում՝ Հարավային — Կենտրոնական էլեկտրացանցերը: Մրցույթի մասնակիցը կարող է ձեռք բերել ընկերությունների միայն մեկ փաթեթ, ընդ որում միջազգային մրցույթով օտարվելու է յուրաքանչյուր ընկերության առնվազն 51 տոկոսը:
Ռազմավարական ներդրողը պարտավոր է ներդրումային ծրագրերի իրականացման համար ապահովել անհրաժեշտ միջոցների ներգրավում: Ներդրումային ծրագիրը պետք է բավարարի տեխնիկական կանոնակարգերի — գործունեության լիցենզիայի պայմաններին համապատասխան էլեկտրաէներգիայի անխափան — հուսալի մատակարարման պահանջներին:
Ըստ ՀՀ էներգետիկայի նախարար Կարեն Գալուստյանի, օրենքի ներկայացված նախագիծը տարբեր մոտեցումների, բազմաթիվ քննարկումների արդյունքում ծնված փոխզիջումային հավասարակշռված փաստաթուղթ է: Այն կոչված է մի կողմից պաշտպանելու հանրապետության տնտեսական շահերը, մյուս կողմից՝ գրավիչ պայմաններ ստեղծելու ռազմավարական ներդրողների համար:
Կառավարության նիստում հնչած առաջարկներն ու դիտողությունները հաշվի առնելուց ու համապատասխան լրամշակումից հետո օրենքի նախագիծը կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը: