շաբաթ, 15 հուլիսի 2000
Օգոստոսի 10-ին լրանում է Ս—րի միջազգային դաշնագրի ստորագրման 80 ամյակը: Այդ կապակցությամբ Հանրապետության մի խումբ ակադեմիկոսներ, գրականության — արվեստի ճանաչված գործիչներ նամակ էին հղել ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին՝ մեր ժողովրդի պատմության համար նշանակալից այդ հոբելյանը պատշաճ մակարդակով նշելու առաջարկությամբ:
Այսօր վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հանձնարարական է տվել Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիային՝ Ս—րի դաշնագրի ստորագրման 80 ամյակին նվիրված գիտաժողով կազմակերպելու վերաբերյալ, մասնակից դարձնելով նա— հանրապեոտւթյան ԶԼՄ-ներին՝ գիտաժողովի արդյունքները լայնորեն լուսաբանելու համար:
Վարչապետը հանձնարարական է տվել նա— Եր—անի քաղաքապետարանին՝ մայրաքաղաքի փողոցներից մեկը Ս—րի դաշնագրի նախաձեռնողներից մեկի ԱՄՆ-ի նախկին նախագահ, հայ ժողովրդի լավագույն բարեկամ Վուդրո Վիլսընի անունով կոչելու վերաբերյալ: