չորեքշաբթի, 25 դեկտեմբերի 2013
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Արթուր Առաքելյանն ազատվել է «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ Արթուր Առաքելյանը նշանակվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ։
***
Արթուր Առաքելյան
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1976 թ. 9 հունիսի, ք. Երևան
Կրթություն
1993-1998 թթ. - Մոսկվայի կոմերցիայի պետական համալսարան, մասնագիտությունը՝ համաշխարհային տնտեսագիտություն
Աշխատանքային գործունեություն
1993-1996 թթ. - Մոսկվայի «Օլիմպիկ-Կառ» ՍՊԸ-ի վաճառքի գծով տնօրեն
1998-1999 թթ. - Ռոստովի մարզի «Յուգ-Նեֆտ» ՍՊԸ-ի վաճառքի գծով տնօրեն
1999-2000 թթ. - Մոսկվայի «Վրեմենա Գոդա» ՍՊԸ-ի մեծածախ բաժնի տնօրեն
2000 թ. - «Անի» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն
2000-2011 թթ. - ՀՀ կառավարությանն առընթեր պետական գնումների գործակալության (ՀՀ ֆինանսների նախարարության «պետական գնումների գործակալություն» ՊՈԱԿ) գնումների կազմակերպման վարչության պետ, ապրանքների ձեռքբերման և շուկայի ուսումնասիրման բաժնի վարիչ, գնումների կազմակերպման վարչության պետ, գնումների վարչության պետ, պետի տեղակալ
2011-2013 թթ.- ՀՀ ֆինանսների նախարարության «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ի պետի տեղակալ
2013 թ. - ՀՀ ֆինանսների նախարարության «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ի պետի ժամանակավոր պաշտոնակատար
2013 թ. դեկտեմբերի 25-ից՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ
Այլ տվյալներ
Զինապարտ է, շարքային: Տնտեսագիտության թեկնածու է: Տիրապետում է ռուսերենի, անգլերենի, իսպաներենի:
Կուսակցական պատկանելություն
Հայաստանի Հանրապետական կուսակցություն
Անձնական տվյալներ
Ամուսնացած չէ: