երկուշաբթի, 17 հուլիսի 2000
Այսօր վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց ԵԱՀԿ գործող նախագահ, Ավստրիայի արտաքին գործերի նախարար տիկին Բենիտա Ֆերերո-Վալդներին — նրա գլխավորած պատվիրակությանը:
Նշելով, որ հայկական կողմը դրական է գնահատում ԵԱՀԿ-ի ամրապնդմանը — արագ գործելու հնարավորությունների զարգացմանն ուղղված ավստրիական նախագահության ջանքերը, վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդգծեց, որ եվրոպական — եվրոատլանտյան ինտեգրացիայի ուղղությունը Հայաստանի համար մնում է արտաքին քաղաքականության գերակայություններից մեկը: ՀՀ-ն անդամակցելով ԵԱՀԿ-ին, ձգտում է այս կազմակերպության համապարփակ անվտանգության հայեցակարգի միջոցով նպաստել եվրոպական անվտանգության ամրապնդման գործին:
Ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները, վարչապետը հավաստեց փոխզիջումային այնպիսի լուծումների ընդունման պատրաստակամությունը, որոնք ընդունելի կլինեն նա— ԼՂ իշխանությունների ու ժողովրդի համար — կբացառեն տարածքային փոխանակումը:
Ըստ վարչապետի, Հայաստանը այսօր իսկ պատրաստ է տարածաշրջանային տնտեսական համագործակցության, ինչպես նա— տարածաշրջանային անվտանգության համակարգի ձ—ավորմանն աջակցելուն: Դրանք, ըստ Անդրանիկ Մարգարյանի, կայունության — փոխադարձ վստահության մթնոլորտի հաստատման գործոններ են:
Տիկին Բենիտա Ֆերերո-Վալդները նշեց, որ Ավստրիան, որպես ԵԱՀԿ նախագահող երկիր, լավատես է — ակնկալում է, որ հարավկովկասյան տարածաշրջանի — Լեռնային Ղարաբաղի հակամարտությունները շուտափույթ լուծում կստանան: Նա կար—որեց Հայաստանի — Ադրբեջանի նախագահների անմիջական հանդիպումները՝ հույս հայտնելով, որ դրանք Մինսկի խմբի աջակցությամբ կհանգեցնեն երկարատ— ու համապարփակ լուծման:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նա— հայ-ավստրիական կապերին առնչվող հարցեր: Կար—որվեց երկկողմ տնտեսական գործակցության աշխուժացումը: