Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 18 հուլիսի 2000

Այսօր տեղի ունեցավ վարկերի, դրամաշնորհների, մարդասիրական օգնության համակարգման կառավարական հանձնաժողովի նիստը, որը վարում էր վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:

Նիստում ըստ նախարարությունների — բնագավառների ներակայացվեցին ու քննարկվեցին միջազգային աջակցության շրջանակներում հանրապետությունում իրականացվող ծրագրերը: Ընդհանուր գնահատմամբ արձանագրվեցին ծրագրերի իրականացման ցածր տեմպեր: Վարկերի, դրամաշնորհների, տեխնիկական — մարդասիրական օգնության խողովակներով ձ—ավորված շուրջ 885 մլն ԱՄՆ դոլարից ընթացիկ տարվա հուլիսի 1-ի դրությամբ կատարվել է շուրջ 272 մլն դոլարի աշխատանք:

Առկա թերությունների թվում նշվեցին նա— միջագային վարկային — դրամաշնորհային համաձայնագրերի վավերացման անհարկի ձգձգումները, որոշ ծրագրերի իրականացման ցածր արդյունավետությունը, ոչ պատշաճ թափանցիկությունը, անբավարար վերահոկողությունը:

Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, կար—որելով պետական կարգապահությունը, ընդունված որոշումների պարտաճանաչ կատարումը, հանձնարարեց ուսումնասիրել ծրագրերի ոչ լիարժեք կատարման, ժամկետների ուշացման պաճառները — թերացողներին ենթարկել պատասխանատվության: Հանձնարարվեց վերանայել ծրագրերի իրականացման գրասենյակների կադրերի բանկը, որոնց հետագա գործունեության նպատակահարմարության չափանիշը պետք է լինի աշխատանքի արդյունավետությունը: Ըստ վարչապետի հանձնարարկանի, ընթացիկ աշխատանքների նկատմամբ հսկողությունը համատեղ կիրականացնեն վարչապետի վերահսկողության ծառայությունը — կառավարության վարկերի, դրամաշնորհների, մարդասիրական օգնության համակարգման — վերահսկողության գլխավոր վարչությունը, իսկ յուրաքանչյուր նախարար պատասխանատվություն կկրի իր ոլորտում կատարվող ծրագրերի համար:

Հանձնարավեց դոնոր կազմակերպությունների հետ բանակցությունների — ծրագրերի ընտրությունը կատարել բացառապես ելնելով հանրապետության կարիքներից: Համաշխարհային բանկի կողմից 2000-2002 թվականներին Հայաստանի համար նախատեսված —ս 142 մլն ԱՄՆ դոլարի վարկային միջոցների օգտագործման համար նիստում առաջնային համարվեցին ոռոգման ծրագիր-2-ը, համայնքային ջրի, մասնավոր հատվածի բարեփոխումների, շրջակա միջավայրի, առողջապահության — կրթության ոլորտներին առնչվող ծրագրերը:

 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ