Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 18 հուլիսի 2000

Հուլիսի 19-ի առավոտյան վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Բելառուսի մայրաքաղաք Մինսկ: Երկօրյա այցի ընթացքում ՀՀ վարչապետը հանդիպումներ կունենա այս երկրի բարձրաստիճան ղեկավարության, գործարար շրջանակների, տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, կայցելի տարբեր արտադրական ձեռնարկություններ:

Բելառուսի վարչապետ Վլադիմիր Երմոշինի հրավերով կատարվող այցի շրջանակներում նախատեսվում է ստորագրել մի շարք միջկառավարական համաձայնագրեր, այդ թվում` երկակի հարկումից խուսափման, հարկային օրենսդրության պահպանման ուղղությամբ փոխադարձ օգնության — համագործակցության, ֆինանսական — բանկային ոլորտներում փոխգործակցության, ժամանակավոր աշխատանքային գործունեություն — իրենց երկրից դուրս աշխատող քաղաքացիների սոցիալական պաշտպանվածության, ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում տնտեսական — գիտա-տեխնիկական համագործակցության մասին:

Ինչպես Բելառուսի հանրահայտ` կես միլիոնից ավելի տպաքանակ ունեցող «Սովետսկայա Բելառուսիա» թերթին այցի նախօրեին տված հարցազրույցում նշել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, կստեղծվի այն իրավական դաշտը, որտեղ հնարավոր է առավել ակտիվ աշխատել: Ըստ ՀՀ վարչապետի, տնտեսական ներկա փոխհարաբերությունները չեն բավարարում ոչ Բելառուսին, ոչ Հայաստանին: Եթե Բելառուսը գյուղատնտեսական մեքենաների, փայտամշակման — թեթ— արդյունաբերության ապրանքների արատահանման մեծ հնարավորություններ ունի, ապա Հայաստանը կարող է արտահանել էլեկտրատեխնիկական արտադրանք, կաուչուկ, սննդարդունաբարական ապրանքներ:

Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը դրական է գնահատել ԱՊՀ շրջանակներում ընդհանուր մաքսային տարածքի ստեղծումը — կոլեկտիվ անվտանգության պայմանագիրը: Նա նշել է, որ Հայաստանը չի պատրաստվում միանալ Ռուսատանի — Բելառուսի դաշինքին — համարում է, որ այս երկրների հետ կարող է սերտորեն համագործակցել ինչպես ԱՊՀ շրջանակներում, այնպես էլ երկկողմ տնտեսական — քաղաքական հարաբերությունների հաստատման միջոցով:

 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ