չորեքշաբթի, 19 հուլիսի 2000
Հուլիսի 21-ին ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը եռօրյա աշխատանքային այցով կմեկնի Տավուշի մարզ: Դա վարչապետի առաջին այցն է հանրապետության մարզեր: Տարածքի ընտրությունը պատահական չէ: Այն կար—որվում է նրանով, որ սահմանամերձ Տավուշի մարզում կուտակված բազմաթիվ կենսական հիմնախնդիրները շուտափույթ լուծում են պահանջում:
Այցի ընթացքում Բերդի, Դիլիջանի, Նոյեմբերյանի քաղաքապետարաններում վարչապետը հանդիպումներ կունենա տարածքների համայնքների ղեկավարների հետ: Իջ—անի սահմանամերձ գոտի, Բենտոնիտ կոմբինատ, փայտամշակման գործարան, Բագրատաշենի մաքսային կետ, սահմանամերձ շուկա, Այրումի պահածոների գործարան, Այգեպարի գինու գործարան — մարզի շատ այլ բնակավայրեր ու արտադրական ձեռնարկություններ կատարած այցելությունների ժամանակ Անդրանիկ Մարգարյանը կծանոթանա լուծման կարոտ հիմնահարցերին, կմասնակցի Բերքաբեր- Սարիգյուղ-Ծաղկավան-Ս—քար ջրագծի բացման արարողությանը:
Այցի ընթացքում կքննարկվեն արտադրական օբյեկտների վերագործարկման, աշխատատեղերի ստեղծման, քաղաքաշինության, դպրոցաշինության, առողջապահության, զբոսաշրջության — մարզի կենսապահովման համար կար—որ նշանակություն ունեցող այլ խնդիրներ:
Պատվիրակությունը Եր—ան կվերադառնա հուլիսի 23-ին: