չորեքշաբթի, 19 հուլիսի 2000
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա պաշտոնական այցով ժամանեց Բելառուսի մայրաքաղաք Մինսկ: Սա Անդրանիկ Մարգարյանի առաջին պաշտոնական այցն է:
ՀՀ պատվիրակության կազմում են արդյունաբերության — առ—տրի նախարար Կ.Ճշմարիտյանը, գյուղատնտեսության նախարար Զ.Գ—որգյանը, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Ա.Մանուկյանը, ԱԺ պատգամավոր Վ.Բադալյանը, պաշտոնատար այլ անձինք, գործարար շրջանակների ներկայացուցիչներ:
Սա հայաստանյան կողմից նման բարձր մակարդակի առաջին այցն է Բելառուս:
Մինսկի ազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորելու էին եկել Բելառուսի վարչապետ Վ.Երմոշինը, փոխվարչապետ Ու.Լատիպովը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: ՀՀ պատվիրակությանը Մինսկում դիմավորեցին բարձրաստիճան հյուրերի համար նախատեսված ողջ արարողակարգով:
Օդանավակայանում երկու երկրների վարչապետներն ունեցան կարճատ— առանձնազրույց, որտեղ քննարկեցին այցի նպատակներն ու խնդիրները:
Մինչ— պաշտոնական հանդիպումներին անցնելը, ՀՀ վարչապետը ծաղկեպսակ դրեց Հաղթանակի հուշահամալիրին:
Օրվա առաջին կեսին նախագահական նստավայրում կայացավ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի — ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի առանձնազրույցը:
Անդրադառնալով երկու երկրների փոխհարաբերություններին, Ալեքսանդր Լուկաշենկոն նշեց, որ շուրջ երկու տարի է, ինչ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ որոնում են երկկողմ համագործակցության ուղիներ: Ըստ նրա, քաղաքական խնդիրներ Հայաստանն ու Բելառուսը չունեն, առկա է լիակատար փոխըմբռնում, իսկ տնտեսական համագործակցությանը խոչընդոտում է հաղորդակցության պատշաճ ուղիների բացակայությունը: Այսուհանդերձ, նախագահները որոշել են կառավարությունների, արտաքին գործերի նախարարությունների միջոցով որոնել, երկու երկրների համագործակցության արդյունավետ ճանապարհներն ու ոլորտները: «Ցանկություն կա, պետք է գտնել հնարավորությունները», -ասաց Ալ. Լուկաշենկոն:
Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը Ալեքսանդր Լուկաշենկոյին փոխանցեց ՀՀ նախագահ Ռ.Քոչարյանի ողջույնները, ընդգծելով Բելառուսի հետ հարաբերությունների պահպանման ու խորացման Հայաստանի պատրաստակամությունը:
Ինչ վերաբերում է տնտեսական համագործակցությանը, ապա, ըստ Անդրանիկ Մարգարյանի, երկու երկրների վարչապետներն արդեն հանդիպել են Մոսկվայում, նախանշելով գործնական հնարավորությունները: Այս այցի ընթացքում առավել կհստակեցվեն մոտեցումները, կկնքվեն պայմանագրեր, որոնք կընդլայնեն տնտեսական գործակցության դաշտը:
ՀՀ նախագահի անունից վարչապետը Ալեքսանդր Լուկաշենկոյին հրավիրեց աշնանը այցելել Հայաստան:
Օրվա երկրորդ կեսին տեղի ունացավ Բելառուսի — Հայաստանի վարչապետների հանդիպումը: Առանձնազրույցից հետո նրանց միացան ՀՀ պատվիրակության անդամներն ու բելառուսական կողմի համապատասխան գերատեսչությունների ղեկավարները: Բանակցությունների արդյունքում ստորագրվեցին շուրջ մեկ տասնյակ միջկառավարական համաձայնագրեր, այդ թվում` բարձրագույն որակավորման գիտական — գիտամանկավարժական կադրերի ատեստավորման բնագավառում համագործակցության, եկամուտների — գույքի կրկնակի հարկումը բացառելու — հարկումից խուսափելը կանխելու, ագրոարդյունաբերական ոլորտում տնտեսական — գիտատեխնիկական համագործակցության, ֆինանսական — բանկային բնագավառներում փոխգործակցության մասին:
Ուշ երեկոյան վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ու նրա ղեկավարած պատվիրակությունը այցելեցին Բելառուսի ՀՀ դեսպանատուն: «Բարեկամության տանը» վարչապետը հանդիպում ունեցավ նա— տեղի հայ համայնքի հետ: