ուրբաթ, 21 փետրվարի 2014
Ի գիտություն ՀՀ կառավարությունում հավատարմագրված լրագրողների
Ս.թ. փետրվարի 24-ին, ժամը 14:00-ին ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս` Մաքսային միությանն անդամակցելու նպատակով ՀՀ ֆինանսների նախարարության, ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի, ՀՀ ԿԲ-ի իրավասությունների շրջանակներում իրականացվող աշխատանքների վերաբերյալ:
Ասուլիսի բանախոսներն են`
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Մաքսային և հարկային, Մակրոտնտեսական քաղաքականության և Մաքսատուրքերի բաշխման հարցերով աշխատանքային խմբերի ղեկավար Ս. Կարայանը,
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ, Մաքսային տեղեկատվական տեխնոլոգիաների և մաքսային անցակետերի ն ներկայացված պահանջների ուսումնասիրության հարցերով աշխատանքային խմբի ղեկավար Վ.Միրումյանը,
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ, Դրամավարկային և արժութային հարցերով աշխատանքային խմբի ղեկավար Արթուր Ստեփանյանը,
Ֆինանսական մոնիթորինգի կենտրոնի ղեկավար, Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման (լվացման) և դրամական միջոցների տեղափոխման ժամանակ ահաբեկչության ֆինանսավորման հակազդման հարցերով աշխատանքային խմբի ղեկավար Դ.Ազատյանը: