Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 21 փետրվարի 2014

Ամփոփվել են Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ուղղությամբ իրականացված աշխատանքները







Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Եվրոպական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ-նախարար Տատյանա Վալովայային: Նրա գլխավորած պատվիրակությունը Երևան է ժամանել՝ Մաքսային միությանն անդամակցելու ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը քննարկելու նպատակով: Նշենք, որ այդ գործընթացի համակարգման նպատակով Հայաստանի վարչապետի 2013 թ. նոյեմբերի 26-ի որոշմամբ ձևավորվել էր 22 թեմատիկ աշխատանքային խումբ:
Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է հյուրերին, որ ամեն շաբաթ անցկացվող խորհրդակցության ժամանակ վարչապետին զեկուցվում է «ճանապարհային քարտեզով» նախատեսված միջոցառումների կատարման մասին: «Ես հանձնարարել եմ աշխատանքային խմբերի ղեկավարներին ամփոփ հաշվետվություն ներկայացնել և առանձնացնել քննարկման ենթակա հարցերը: Այսօրվա հանդիպումը լավ առիթ է կենդանի երկխոսության միջոցով պարզաբանելու գոյություն ունեցող խնդիրները», - ասել է կառավարության ղեկավարը:
Գոհունակություն հայտնելով համատեղ աշխատանքի արդյունքներից՝ տիկին Վալովայան նշել է, որ այն ընթանում է սահմանված ժամանակացույցին համապատասխան և ընդգծել աշխատանքային խմբերում ներգրավված պաշտոնատար անձանց մասնագիտական բարձր պատրաստվածությունը: Նա հայտնել է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը միջանկյալ զեկույց է պատրաստելու «ճանապարհային քարտեզի» իրականացման ընթացքի վերաբերյալ, որը կքննարկվի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստում:
Այնուհետև 22 աշխատանքային խմբի ղեկավարները զեկուցել են ըստ ոլորտների իրականացված աշխատանքների մասին, ներկայացրել խնդրահարույց հարցերը: Նշվել է, որ ընդհանուր առմամբ իրականացվել է «ճանապարհային քարտեզով» նախատեսված միջոցառումների շուրջ 30 տոկոսը:

 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ