չորեքշաբթի, 26 հուլիսի 2000
Այսօր վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Մայքլ Լեմոնին և ամերիկյան դիվանագիտական առաքելության բարձրաստիճան ղեկավարներին:
Մայքլ Լեմոնը վարչապետին ներկայացրեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի նորանշանակ տեղակալ Պատրիցա Մոլերին, որն առաջիկա մեկ ամսում՝ դեսպանի արձակուրդի շրջանում, կղեկավարի դեսպանության աշխատանքները:
Զրույցի ընթացքում քննարկվեցին ԱՄՆ-Հայաստան հատուկ աշխատանքային խմբի առաջին՝ վաշինգտոնյան հանդիպմանը հաջորդած աշխատանքները, հանրապետությունում իրականացվող բարեփոխումների ընթացքը, երկկողմ համագործակցության խնդիրներ: