Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 13 մարտի 2014

Ախտորոշումը ճշտելու նպատակով հիվանդը կկարողանա արտահանել իր արյունը և դրա բաղադրամասերը Մինչև 18 տարեկան դպրոցահասակ երեխաներն անվճար կրթության իրավունք կունենան Օրենսդրական նախաձեռնությունը միտված է քաղաքացիություն չունեցող անձանց թվաքանակի կրճատմանը


ՀՀ կառավարությունն իր նիստում առաջարկել է մի շարք փոփոխություններ և լրացումներ կատարել «Մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումների բժշկական օգնության մասին» օրենքում: Մասնավորապես, նախատեսվում է արյան բաղադրամասերի պետական պաշարի պահպանումն իրականացնել ոչ թե մեկ տեղում, ինչպես սահմանված է օրենքում, այլ երկրի տարբեր բնակավայրերում գործող արյան ազգային ծառայության կազմակերպություններում, ինչը հնարավորություն կտա աղետի կամ ռազմական իրավիճակի պայմաններում կանխել այդ ամբողջ պաշարի ոչնչացումը: Օրինագիծը նաև բովանդակում է դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության և սպասարկման բնականոն իրականացման ժամանակ գործընթացներում ներգրավված անձանց առողջության պահպանման դրույթներ: Նախագծի մշակմանը, բացի Առողջապահության նախարարությունից, մասնակցել է պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը:
Գործադիրը հավանություն է տվել «Կրթության մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթին, որը մշակվել է ոլորտի բարեփոխման և օրենսդրական դաշտի կատարելագործման նպատակով և բխում է կառավարության 2013թ. գործունեության գերակա ուղղություններից:
Այժմ հիմնական ընդհանուր կրթության պարտադիր լինելու պահանջը պահպանվում է մինչև սովորողի 16 տարին լրանալը, որից հետո նա ծնողների (որդեգրողի կամ հոգաբարձուի) համաձայնությամբ կարող է թողնել դպրոցը: Փոփոխությունների փաթեթի ընդունման դեպքում պարտադիր կդառնա անվճար միջնակարգ կրթությունը, ինչի շնորհիվ դպրոցահասակ երեխան մինչև 18 տարեկան դառնալը կարող է իրացնել ՀՀ սահմանադրությամբ ամրագրված անվճար կրթություն ստանալու իրավունքը:
ՀՀ կառավարությունն առաջարկում է «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում կատարել փոփոխություններ և լրացումներ, որոնք բխում են ՄԱԿ-ի «Ապաքաղաքացիության կրճատման մասին» 1961թ. կոնվենցիայի պահանջներից:
ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի Հայաստանի գրասենյակը հետազոտել և գնահատել է մեր երկրում գործող օրենքը, որը, ըստ գնահատականի, ներառում է միջազգային իրավունքի մի շարք կարևորագույն սկզբունքներ, որոնք միտված են ապաքաղաքացիությունից խուսափելուն: Դրանցից են քաղաքացիություն ձեռք բերելու իրավունքը, իրենց քաղաքացիությունը զավակներին փոխանցելու հարցում տղամարդկանց և կանանց իրավահավասարությունը և այլն: Առաջարկվող փոփոխությունները կնպաստեն քաղաքացիություն չունեցող անձանց թվաքանակի կրճատմանը:
ՀՀ Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորներ օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկել են առևտրական և արտադրական գործունեությունից ստացվող եկամուտների համար շրջանառության հարկի՝ ներկայումս սահմանված 3.5 տոկոս դրույքաչափը նվազեցնել մինչև 1.5 տոկոս: Քննարկելով նախաձեռնությունը, գործադիրն առաջարկել է առայժմ ձեռնպահ մնալ օրենքի նախագծի քննարկումից և դրան անդրադառնալ առաջիկայում ԱԺ քննարկմանը օրենսդրական փոփոխությունների իր փաթեթը ներկայացնելուց հետո: Կառավարությունը հանգամանորեն հիմնավորել է սույն եզրակացությունը:
Օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով:
Մանրամասները տես՝ հետևելով հղմանը:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ