երկուշաբթի, 17 մարտի 2014
Կմեկնարկի «Բրեյն-ռինգ» ինտելեկտուալ խաղի «ՀՀ վարչապետի գավաթ» 2014-ը
Արդեն հինգերորդ անգամ կմեկնարկի «Բրեյն-ռինգ» ինտելեկտուալ խաղի «ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարը: Այս տարի մրցաշարին մասնակցելու են պետական 23 գերատեսչությունների թիմեր՝ շուրջ 150 մասնակիցներով:
«ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարը կազմակերպվում է «Գիտակների հայկական ասոցիացիա» և «Քաղծառայողների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունների կողմից՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության աջակցությամբ:
Մրցաշարի նպատակն է խրախուսել ՀՀ պետական կառավարման մարմինների աշխատակիցների մասնակցությունն ինտելեկտուալ խաղերին և հնարավորինս նպաստել ինտելեկտուալ խաղերի տարածմանը Հայաստանում: