չորեքշաբթի, 2 օգոստոսի 2000
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց Հունաստանի փոստի — հեռահաղորդակցության փոխնախարար Վուլղարիս Ալեքսանդրոսին ու այդ երկրի հեռահաղորդակցության կազմակերպության
(OTE) խորհրդի նախագահ Ն.Մանասիսին:
Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հույս հայտնեց, որ ընթացող երկօրյա բանակցությունների արդյունքները կգան վկայելու երկու երկրների սերտ համագործակցության քաղաքական կամքի մասին: Նա ընդգծեց «ԱրմենՏելի» 90 տոկոսի բաժնետեր OTE-ի հետ փոխգործակցությունը շարունակելու ՀՀ իշխանությունների պատրաստակամությունը, ակնկալելով, որ ծագած խնդիրներն իրենց լուծումները կստանան փոխըմբռնման — երկուստեք շահերի հարգման ճանապարհով:
Ն.Մանասիսը, որն OTE-ի խորհրդի նախագահ ընտրվելուց հետո առաջին անգամ է այցելել Հայաստան, նշեց, որ տեղում անձամբ համոզվել է երկկողմ փոխգործակցության կառավարության հեռագնա մտադրությունների մեջ: Ըստ նրա, ակնառու է համագործակցության ճանապարհով շատ խնդիրների համատեղ լուծում տալու երկուստեք ցանկությունը:
Վուլղարիս Ալեքսանդրոսը հաղորդեց իր երկրի պատրաստակամությունը Հայաստանի հետ գործակցելու հեռահաղորդակցության, տրանսպորտի, ինչպես նա— եռակողմ համագործակցության շրջանակներում: Ըստ նրա, երկկողմ գործնական կապերը, որ սկիզբ են առել մի քանի տարի առաջ, ունեն խոստումնալից հեռանկար:
Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հույս հայտնեց, որ «ԱրմենՏելի» վերաբերյալ բանակցությունները դրական արդյունքներ կտան: Ըստ նրա, հայ-հունական գործնական հարաբերություններն ավելի ակտիվացման հնարավորություններ ունեն, նամանավանդ, որ առկա է գործակցության երկկողմ ցանկություն: