չորեքշաբթի, 2 օգոստոսի 2000
Օգոստոսի 2-ին տեղի ունեցավ ՀՀ կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Գ.Մարտիրոսյանը:
Հանձնաժողովը հաստատեց 2000-2001 թվականների համար նախատեսված 11 բարեգործական ծրագիր:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հանձնաժողովի հաստատմանն էր ներկայացվել Գավառի մանկատան ննջարանային — օժանդակ մասնաշենքերի վերակառուցման ծրագիրը: Նշված ծրագիրը, ինչպես նա— հիմնադրամի կողմից իրականացվող ու հանձնաժողովի կողմից նախկինում հաստատված՝ «Հյուսիս-հարավ» — այլ ծրագրերի շրջանակներում իրականացվող գործարքներն արժանացան հանձնաժողովի հավանությանը:
Գեղարքունիքի, Վայոց Ձորի մարզերի — Եր—ան քաղաքի 10 դպրոցների վերանորոգման հարցերն են ընդգրկված Փախստականների հարցերով նորվեգական խորհրդի — Կաթոլիկ օգնության ծառայության հերթական ծրագրերում:
Հաստատվեցին նա— Գյումրիի ֆուտբոլի ֆեդերացիայի — Սոցիալական ներդրումների հիմնադրամի կողմից համատեղ իրականացվող՝ Գյումրիի թեթ— ատլետիկայի մարզադպրոցի — քաղաքային մարզադաշտի վերակառուցման, «Ակցիա սովի դեմ» կազմակերպության կողմից Սյունիքի մարզում իրականացվող՝ գյուղացիական տնտեսություններին աջակցման, «ԱՎՍՍ — ԱԶԱԴ» բարեգործական միության կողմից իրականացվող «Հույս — հավատ» — այլ ծրագրերը:
Հանձնաժողովը որոշում կայացրեց նախկինում հաստատված բարեգործական ծրագրերի կատարման ընթացքի վերաբերյալ տեղերում ուսումնասիրություններ կատարելու մասին: Քննարկվեցին նա— հանձնաժողովի գործունեության հետագա կանոնակարգման խնդիրները: