Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 28 մարտի 2014

Վարչապետն ընդունել է բնապահպանական ոլորտի մասնագետներին



Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է «Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանին, ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտի գլխավոր մասնագետ, երկրաբանական գիտությունների դոկտոր Հրաչյա Ավագյանին, «Բնապահպան իրավաբանների և տնտեսագետների երիտասարդական ասոցիացիա» ՀԿ նախագահ Էրիկ Գրիգորյանին և Հայաստանի ամերիկյան համալսարանի «Հակոբյան» բնապահպանական կենտրոնի և «Պատասխանատու հանքարդյունաբերության» կենտրոնի տնօրեն Ալեն Ամիրխանյանին, ովքեր լիազորված են եղել ներկայացնելու ս.թ. մարտի 25-26-ը Երևանում կայացած պատասխանատու հանքարդյունաբերության համաժողովի ժամանակ բնապահպանական ակտիվիստների բարձրացրած խնդիրները:
Տեղի է ունեցել կառուցողական և արդյունավետ երկխոսություն, որի շրջանակում արծարծվել են կոնֆերանսում հնչեցված հրատապ հարցերը: Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ կառավարությունը շահագրգիռ է և պատրաստ համատեղ քննարկել ոլորտին վերաբերող բոլոր հարցերը: Երկուստեք արձանագրվել է, որ Հայաստանում պատասխանատու հանքարդյունաբերության զարգացմանը նվիրված համաժողովը հաջողվել է, և ողջունելի համարվել երկխոսության նման ձևաչափի ձևավորումը:
Բնապահպանական ոլորտի մասնագետները վարչապետին ներկայացրել են բնապահպան ակտիվիստների հարցադրումները և առաջարկությունները: Լսելով դրանք՝ ՀՀ կառավարության ղեկավարն առաջարկել է ձևավորել ըստ առաջնահերթության հարցերի օրակարգ և քննարկել դրանք ՀՀ կառավարություն-հասարակական կազմակերպություններ ձևաչափով: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ բնապահպանները կներկայացնեն բարձրացվող հարցերի օրակարգը և կառաջարկեն քննարկման՝ իրենց համար ընդունելի ձևաչափ:

 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ