Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 3 ապրիլի 2014

Գործադիրը ջանքեր է գործադրում փոքր և միջին ձեռնարկատիրությանն աջակցելու համար 2014-ին կանցկացվեն ՏՏ ոլորտի ավանդական միջոցառումները



Հայաստանը Արևելյան Եվրոպայի երկրներից առաջինն էր, որ 2013թ. փետրվարին միացավ ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության «Մաքուր տեխնոլոգիաներ ՓՄՁ-ների համար» համաշխարհային ծրագրին: ՓՄՁ ոլորտը կազմում է երկրի ՀՆԱ-ի ծավալի ավելի քան 40 և արտահանման ծավալի մոտ 20 տոկոսը: Կառավարությունը ջանքեր է գործադրում ՓՄՁ հատվածին աջակցելու և այն հզորացնելու ուղղությամբ: Այսօրվա նիստում հավանություն է տրվել ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության միջև «Մաքուր տեխնոլոգիաներ Հայաստանի ՓՄՁ-ների համար» ծրագրին, որի նպատակն է ընտրված ՓՄՁ-ներում խթանել մաքուր տեխնոլոգիաների նորարարության ձեռնարկատիրության զարգացումը, ՓՄՁ-ների ներուժը առավելագույնի հասցնելու համար հզորացնել ազգային քաղաքականությունը և ինստիտուցիոնալ համակարգը, ստեղծել ազգային հարթակ, գործնականում կիրառել մաքուր տեխնոլոգիաների «էկոհամակարգը» և այլն: Ծրագրի ազգային գործընկերներն են ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ բնապահպանության, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունները: Ծրագիրն իրականացվելու է «Ձեռնարկությունների ինկուբատոր», Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամների հետ՝ ներգրավելով հիմնական գործընկերներին, որոնք են ՓՄՁ-ները, գործարար միությունները, համալսարանները, փորձագետները և գիտահետազոտական հաստատությունները:
Գործադիրն հաստատել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խթանման ծառայությունների 2014թ. ծրագիրը, որի իրականացման համար բյուջեից հատկացվելու է 80 մլն դրամ: Կանցկացվեն արդեն ավանդական դարձած «Դիջիթեք» ցուցահանդեսը, «Դիջիթեք բիզնես ֆորում 2014», «Արմթեք 2014» համաժողովները և այլն: Այս միջոցառումները միտված են ցուցադրել հայկական ՏՏ ոլորտի նվաճումները, կառավարության, մասնավոր հատվածի, գիտական և կրթական հաստատությունների և դոնոր կազմակերպությունների համագործակցության, միասնության և համատեղ ջանքերի արդյունքները:
Մանրամասները տես՝ հետևելով հղմանը:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ