Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 10 ապրիլի 2014

Կառավարության միասնական դիրքորոշումը՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի շուրջ ՍԴ-ի կայացրած որոշման վերաբերյալ

Սահմանադրական դատարանի ապրիլի 2-ի որոշումից հետո ստեղծվել է մի իրավիճակ, երբ այդ որոշմամբ հակասահմանադրրական ճանաչված դրույթների գործել-չգործելու, ինչպես նաև այդ որոշման եզրափակիչ մասի տարբեր կետերի հակասության վերաբերյալ տարաբնույթ, իրարամերժ մեկնաբանություններ, պարզաբանումներ ու բացատրություններ են ներկայացնում մեր հանրությանը թե ՍԴ դիմած մի շարք պատգամավորներ, թե իրավաբանաններ, հասարակական գործիչներ և լրագրողներ: Պարզ է, որ նման արձագանքները համարժեք են տարբեր ուժերի և անհատների սուբյեկտիվ շահերով թելադրված նպատակներին, ինչը քաղաքական տեսանկյունից միանգամայն բնական երևույթ է: Այդուհանդերձ, քաղաքական և անձնական նպատակներով իրավունքի ընկալման շփոթ առաջացմնելը անընդունելի է:
Այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հարկ է համարում հատուկ նշել, որ ՍԴ որոշումների, հատկապես նաև այս որոշման մեկնաբանությունները պետք է հիմնվեն բացառապես Սահմանադրության, Սահմանադրական դատարանի մասին օրենքի և նույն որոշման դրույթների վրա:
Այսպես`
1. Սահմանադրական դատարանը Սահմանադրությանը հակասող և անվավեր է ճանաչել օրենքի 8 իրավադրույթներ, իսկ 7 դրույթներ ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող` որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումների շրջնակներում:
Միևնույն ժամանակ` համաձայն որոշման եզրափակիչ մասի 7-րդ կետի` իրավական անվտանգությունը չխաթարելու նկատառումներով հակասահմանադրական ճանաչված բոլոր իրավանորմերի ուժը կորցնելու վերջնաժամկետ է սահմանվել սույն թվականի սեպտեմբերի 30-ը, ինչը նշանակում է, որ այդ դրույթները մինչև սեպտեմբերի 30-ը ժամանակավորապես պահպանում եմ իրենց իրավաբանական ուժը, այսինքն, գործում են, իսկ որոշմամբ սահմանված վերահաշվարկման պահանջը վերաբերում է մինչև սեպտեմբերի 30-ը կատարված և կատարվելիք կուտակային վճարներին.
2. Համաձայն Սահմանադրական դատարանի մասին ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի, հնարավոր է միայն երեք դեպք, երբ Սահմանադրական դատարանի որոշումը ունենում է կամ կարող է ունենալ հետադարձ ուժ` երբ ճանաչվում է քրեական օրենսգրքի, վարչական պատասխանատվության վերաբերյալ օրենսգրքի դրույթի հակասահմանադրականությունը կամ երբ Սահմանադրական դատարանն իր որոշմանը հաղորդում է հետադարձ ուժ: Տվյալ դեպքում ՍԴ ոչ միայն հետադարձ ուժ չի հաղորդել իր որոշմանը, այլև հետաձգել է դրանով անվավեր ճանաչված նորմատիվ ակտի դրույթների ուժը կորցնելու ժամկետը մինչև ս.թ. սեպտեմբերի 30-ը, ինչը` համաձայն նույն հոդվածի 15-րդ մասի, նշանակում է, որ մինչև սեպտեմբերի 30-ը վիճարկվող դրույթները համարվում են Սահմանադրությանը համապատասխանող.
3. Սահմանադրական դատարանի որոշումից միանշանակ հետևում է, որ մինչև սեպտեմբերի 30-ը ամբողջությամբ շարունակում է գործել օրենքի 5-րդ հոդվածը, ինչը նշանակում է, որ այդ ժամկետում պարտադիր կուտակային բաղադրիչին պարտադիր կարգով մասնակցում են 1974 թ. հունվարի 1-ին և դրանից հետո ծնված վարձու աշխատողները, նոտարները, անհատ ձեռնարկատերերը: Բացի այդ, համաձայն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի, նրանք պարտավոր են կատարել համապատասխան ամսեկան կուտակային վճար: Այս պահանջը նույնպես գործում է մինչև սեպտեմբերի 30-ը:
4. Մինչև սեպտեմբերի 30-ը ամբողջությամբ գործում է նաև օրենքի 76-րդ հոդվածը:
ՀՀ կառավարությունը փաստում է, որ նման հստակության պայմաններում մտացածին հակասություններ և տարընթերցումներ առաջացնելը, անկասկած, պայմանավորված է միանգամայն այլ շարժառիթներով, որոնց կարելի է անդրադառնալ այլ ձևաչափով:
Իսկ ներկայումս կոչ ենք անում բոլոր շահագրգիռ կողմերին մասնակցել Կուտակային կենսաթոշակների մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծի մշակմանը, որոնց միջոցով օրենքը կհամապատասխանեցվի սահմանադրական դատարանի որոշման պահանջներին:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ