չորեքշաբթի, 9 օգոստոսի 2000
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցությունում քննարկվեց դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության գործունեության մասին հարցը: Պետական բյուջեի, սոցիալական ապահովության պետական հիմնադրամի, l պետական եկամուտների նախարարության նկատմամբ ունեցած պարտավորությունները չկատարելու պատճառով ընդունված բռնագանձման վերաբերյալ դատական որոշումների կատարման ընթացքը բավարար արդյունավետությամբ չի իրականացվում: Իրավիճակի բարելավման նպատակով վարչապետի հանձնարարականով ստեղծվել է հանձնաժողով, որտեղ ներգրավված են շահագրգիռ նախարարությունների — վարչապետի վերահսկողական ծառայության ներկայացուցիչները:
Խորհրդակցության ժամանակ քննարկելով հիշյալ հանձնաժողովի գործունեության առաջին արդյունքները, վարչապետը անարդյունավետ գնահատեց դրանք` պահանջելով առավել գործնական աշխատանք: Խնդիրներ կան կապված տարբեր գերատեսչական կառույցների աշխատանքների համակարգման, բռնագանձման գույքի վաճառքի, օրենսդրական դաշտի, դատական որոշումները հետ—ողականորեն մինչ— վերջ հասցնելու ուղղությամբ: Նպատակահարմար համարվեց ձեռնարկությունների սնանկացման գործընթացի խթանումը, ինչը թույլ կտա կենսունակ դարձնել ապագա ունեցող ձեռնարկություններին — ձերբազատվել անհեռանկար կառույցներից:
Վարչապետը պետական եկամուտների, ֆինանսների — էկոնոմիկայի, արդարադատության նախարարներին, սոցիալական ապահովության հիմնադրամի տնօրենին հանձնարարեց համադրել — ճշգրտել մինչ այս եղած ցուցանիշները, դատական ակտերի հարկադիր կատարման արդյունավետության բարձրացման համար առաջարկել կոնկրետ լուծումներ, գործուն մեխանիզմներ: