երեքշաբթի, 15 օգոստոսի 2000
Այսօր վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց ար—ելյան մարտարվեստի աշխարհի գավաթակիր ՀՀ ազգային հավաքականի անդամներին:
Այս տարվա հուլիսի 7-9-ը ԱՄՆ-ի Գլենդել քաղաքում կայացած կարատեի աշխարհի առաջնությանը ՀՀ ազգային հավաքականի անդամները նվաճեցին ինը ոսկե գավաթ — երկու արծաթե մեդալ` ճանաչվելով աշխարհի գավաթակիր: Կարատեի ազգային ֆեդերացիայի նախագահ Գրիգոր Միքայելյանը ճանաչվել է առաջնության լավագույն մրցավար:
Շնորհավորելով հայ մարզիկներին փայլուն հաջողության — Հայաստանի պատիվը բարձր պահելու համար, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հույս հայտնեց, որ հայ կարատեիստների հաղորդած ոգ—որությունը կփոխանցվի նա— Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամներին: Ներկայացնելով այն ուշադրությունը, որ կառավարությունը ցուցաբերում է մարզական հիմնախնդիրներին, վարչապետը հույս հայտնեց, որ իրենց լավագույն կողմերով կդրս—որեն նա— Հայաստանի համար ավանդական այլ մարզաձ—երի ներկայացուցիչները: Աշխարհի չեմպիոններին մաղթելով նորանոր հաջողություններ, Անդրանիկ Մարգարյանը կառավարության անունից հուշանվերներ հանձնեց մարզիկներին:
Մարզաշխարհի նկատմամբ ցուցաբերած ուշադրության համար շնորհակալություն հայտնելով վարչապետին, կարատեի ազգային ֆեդերացիայի նախագահ Գրիգոր Միքայելյանն իրենց թիմի անունից խորհրդանշանական գավաթ հանձնեց Անդրանիկ Մարգարյանին` իր հերթին վարչապետի ղեկավարած թիմին ցանկանալով հաջողություններ — հաղթանակ: Հանդիպմանը ներկա էր նա— ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի — սպորտի փոխնախարար Իշխան Զաքարյանը:
Այսօր վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց նա— Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Բենհուր Փաշայանին — ՀԱՕԿ-ի քարտուղար Գագիկ Չոբանյանին: ՀԱՕԿ-ի նախագահը վարչապետին ներկայացրեց սեպտեմբերին Սիդնեյում կայանալիք օլիմպիական խաղերին Հայաստանի հավաքականի նախապատրաստական աշխատանքների ընթացքը, կազմակերպական մի շարք հարցեր: Կար—որելով օլիմպիադային ՀՀ հավաքականի բարձր մակարդակով մասնակցությունը, վարչապետը հավաստիացրեց, որ կառավարությունը հնարավոր ամեն ինչ կանի նախապատրաստական փուլն ու մասնակցությունը պատշաճ մակարդակով ապահովելու համար: