հինգշաբթի, 17 օգոստոսի 2000
Այսօր տեղի ունեցավ կառավարության հերթական նիստը, որը վարում էր վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:
Կառավարությունը հաստատեց հանրապետության տարածքում գործող բոլոր բժշկական հաստատություններում` ծախսերի հետագա փոխհատուցմամբ, զինծառայողների հետազոտման ու բուժման կարգը: Դրանով սահմանվում է, որ զինծառայողների հետազոտումն ու բուժումն իրականացվում են բժշկական հաստատությունների միջոցների հաշվին` պետական նպատակային ծրագրերի շրջանակներում: Զինծառայողները բժշկական օգնություն ստանալու համար ուղեգրվում են միայն այն դեպքում, երբ նրանց ծառայության վայրում բացակայում են համապատասխան գերատսչական բժշկական հաստատությունները, ինչպես նա— շտապ — անհետաձգելի դեպքերում:
Նիստում հաստատվեցին «Գնումների մասին տեղեկությունների հրապարակման» — «Գնումների բնութագրերի հաստատման — նախնական հսկողության» կարգերը: Դրանք կոչված են ապահովելու գնումների հրապարակայնությունը — դրանց վերաբերյալ տեղեկատվության մատչելիությունը: ՀՀ նախարարությունների, գերատեսչությունների, պետական կառավարման տարածքային — տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նա— դրանց ենթակա հիմնարկների տրամադրության տակ գտնվող գնումների մասին տեղեկատվությունը, ըստ կարգի, տրամադրվում է ցանկացած անձի` վերջինիս կողմից նման պահանջ ներկայացնելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում: Բացառություն է կազմում պետական գաղտնիք հանդիսացող տեղեկատվությունը: Նախատեսվում է 15 օրը մեկ հրապարակել գնումների մասին տեղեկություն պարունակող պաշտոնական տեղեկագիր:
«Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներից ելնելով, կառավարության որոշմամբ լուծարվեց արժեթղթերի շուկայի տեսչությունը: Տեսչության լուծարման գործընթացը կսկսվի ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի ձ—ավորումից անմիջապես հետո:
Կառավարությունը հաստատեց գյուղատնտեսական բարեփոխումների աջակցության ծրագրի շրջանակներում անցկացված վարկային բաղադրիչի իրականացման նպատակով մասնակից ֆինանսական հաստատությունների մրցույթի արդյունքները: Հաղթող են ճանաչվել «Զարգացման հայկական բանկը», «Հայագրոբանկը», «Տրաստ» — «Կոնվերս» բանկերը:
Մեկ այլ որոշմամբ ՀՀ 2000 թ. պետական բյուջեում վերաբաշխում կատարելու հաշվին Սիդնեյի օլիմպիական խաղերին Հայաստանի հավաքական թիմի մասնակցության նախապատրաստական աշխատանքների իրականացման նպատակով հատկացվեց 11200,0 հազար դրամ:
Կառավարության որոշմամբ Սյունիքի մարզպետ նշանակվեց Էդուարդ Բարսեղյանը: