Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 22 մայիսի 2014


Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Սուրեն Քրմոյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ։

 

***
Սուրեն Քրմոյան

 

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1977 թ., 3 փետրվարի, ք. Երևան

Կրթություն
1994 -1999 թթ. – Երևանի պետական համալսարան, իրավագիտության ֆակուլտետ
1999 – 2002 թթ. – ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի ասպիրանտ, ատենախոսություն «Սեփականության իրավունքի սահմանադրաիրավական հիմունքները» թեմայով: Շնորհվել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան
2001 թ. - «Գնումների գործընթացի կառավարումը Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող ծրագրերում» կրթական ծրագիր, Թուրին, Իտալիա: Շնորհվել է գնումների կառավարման մասնագետի որակավորման վկայական:

Աշխատանքային գործունեություն
1997 – 1998 թթ. - ՀՀ տրանսպորտի նախարարություն, Համաշխարհային բանկի կողմից աջակցվող վարկային ծրագրի իրականացման գրասենյակ, իրավաբան
1998 թ. - ՀՀ կենտրոնական բանկ, իրավաբանական վարչություն, իրավաբան
1998-2000 թթ. - «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ, գործերի կառավարիչ և իրավական խորհրդական
2000-2003 թթ. - «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ, իրավական փորձագետ
2004 թ. - Առողջապահական համակարգի արդիականացման ճապոնական դրամաշնորհային ծրագիր, տեղական փորձագետ, իրավաբան
2001-2011 թթ. - ՀՀ առողջապահության նախարարի իրավական խորհրդական
2011-2014թթ.-ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար
2014 թ. մայիսի 22-ից՝ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

Այլ տվյալներ
Զինապարտ է, շարքային: Տիրապետում է անգլերենի, ռուսերենի: Շուրջ 35 գիտական հոդվածի հեղինակ, առողջապահական իրավունքի հարցերով մի շարք գրքերի, ուսումնական ձեռնարկների համահեղինակ:

Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու որդի:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ