Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 22 մայիսի 2014

Վարչապետը շնորհավորել է 2013-2014 թթ. ուսումնական տարվա հանրապետական օլիմպիադայի հաղթողներին










Կառավարության նիստերի դահլիճում այսօր հյուրընկալվել էին Հայաստանի հանրակրթական դպրոցների մի խումբ աշակերտներ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հրավիրել էր դպրոցականներին ՀՀ կառավարություն՝ 2013-2014 թթ. ուստարվա հանրապետական օլիմպիադայի եզրափակիչ փուլում տարբեր առարկաներից ցուցաբերած խորը գիտելիքների համար նրանց շնորհավորելու և պարգևատրելու նպատակով: Միջոցառմանը մասնակցում էր նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Երկրի վարչապետը, ողջունելով երեխաներին ՀՀ կառավարությունում, նշել է. «Ուրախ եմ, որ այսօր հանդիպում եմ մեր երկրի լավագույն դպրոցականներին: Գիտության տարբեր ոլորտներում ունեցած ձեր հաջողությունները ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ Հայաստանի կրթական համակարգը միջազգային ասպարեզում մրցունակ է: Ձեր ձեռքբերումներով դուք ապացուցում եք մեր ժողովրդի՝ կրթության հանդեպ ունեցած առանձնակի վերաբերմունքը»:
Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել ՀՀ կրթության և գիտության նախարարությանը, ուսուցիչներին նվիրված և հոգատար աշխատանքի համար և անդրադարձել կրթական առաջիկա ծրագրերին: «Դուք մեր երկրի հպարտությունն եք, ապագայի մեր լավագույն նպատակների և լուսավոր ծրագրերի իրականացնողը: Մեր երկրի կայուն զարգացման և առաջընթացի գրավականը գիտելիքահեն հասարակությունն է, որի փայլուն ներկայացուցիչներն եք դուք: Համոզված եմ, որ ձեր հաղթանակները շարունակական են լինելու», - ընդգծել է Հովիկ Աբրահամյանը:
Արմեն Աշոտյանը, աշակերտների անունից շնորհակալություն հայտնելով վարչապետին հանդիսավոր ընդունելության համար, մանրամասներ է ներկայացրել հանրապետական օլիմպիադայի արդյունքների վերաբերյալ: 16 առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլում մասնակցել է 1460 երեխա, որից լավագույն 62-ը (Երևանից և մարզերից) արժանացել են առաջին կարգի պարգևների: Նախարարը նաև տեղեկացրել է, որ օլիմպիադաների հաղթողներից կձևավորվեն միջազգային առարկայական օլիմպիադաների ազգային թիմերը:
Վարչապետ Աբրահամյանը Հայաստանի 2013-2014 թթ. ուստարվա լավագույն աշակերտներին է հանձնել առաջին կարգի դիպլոմներ և խրախուսական նվերներ: Կառավարության ղեկավարը գոհունակությամբ է խոսել ՀՀ ԱԺ – ՀՀ ԿԳՆ արդյունավետ համագործակցության շրջանակում օրենսդիր մարմին աշակերտների այցելության մասին և կարևորել նաև ՀՀ կառավարությունում նման ավանդույթի ձևավորումը: Դա հնարավորություն կտա դպրոցականներին ծանոթանալու ՀՀ կառավարության պատմությանը, աշխատակազմի գործունեությանը, գործադիրի անդամների աշխատանքային առօրյային և կնպաստի էլ ավելի թափանցիկ գործունեությանը:
Հանդիպման ավարտին վարչապետը լուսանկարվել է 2013-2014 թթ. ուստարվա լավագույն դպրոցականների հետ, հորդորել նրանց շարունակել լավ սովորել և մաղթել նորանոր հաջողություններ:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ