երեքշաբթի, 22 օգոստոսի 2000
Այսօր վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց Վերակառուցման — զարգացման եվրոպական բանկի Հայաստանի գրասենյակի տնօրենի պաշտոնակատար Յուրգեն Շրամին: Վերջինս, որ ՎԶԵԲ-ի Վրաստանի գրասենյակի ղեկավարն է, առաջիկայում կկատարի նա— հայաստանյան գրասենյակի տնօրենի պատրականությունները:
Հանդիպման մասնակիցները քննարկեցին Վերակառուցման — զարգացման եվրոպական բանկի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքը, հնարավոր համագործակցության նոր ուղղությունները:
Կար—որելով ՎԶԵԲ-ի կողմից Հայաստանի տնտեսության զարգացմանն ուղղված քայլերը, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հատկանշական համարեց այն հանգամանքը, որ իրականացվող ծրագրերը ներառում են տնտեսության ամենատարբեր ոլորտներ: Սա, ըստ վարչապետի, վկայությունն է այն բանի, որ ՎԶԵԲ-ը շահագրգռված է Հայաստանի տնտեսության վերականգնմամբ ու զարգացմամբ:
Յուրգեն Շրամը հավաստիացրեց, որ Վերակառուցման — զարգացման եվրոպական բանկն այսուհետ —ս աջակցելու է ՀՀ կառավարության կողմից իրականացվող ծրագրերին` ակնկալելով սերտ համագործակցություն: