երեքշաբթի, 22 օգոստոսի 2000
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրի ընդունման 10-ամյակի կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես նշված է.
«10 տարի առաջ, այս օրը հայ ժողովուրդը վերահաստատեց ազատ — անկախ ապրելու, իր պետականությունն ու արժանապատիվ կյանքը կերտելու վճռականությունը: Օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհրդի ընդունած հռչակագրում ամրագրվեցին այն հիմնարար սկզբունքներն ու դրույթները, որոնք հայ ժողովրդի առջ— բացեցին աշխարհի բոլոր ժողովուրդների ու պետությունների հետ իրավահավասար փոխհարաբերությունների հաստատման, քաղաքակիրթ աշխարհի օրենքներին համապատասխան քաղաքացիական հասարակության — իրավական պետության կառուցման, միջազգային տնտեսական համագործակցության — հոգ—որ-մշակութային կապերի զարգացման լայն հնարավորություններ:
Հետագա 10 տարիների ընթացքում, չնայած բոլոր դժվարություններին, մեր պետությունն ու ժողովուրդը հավատարիմ մնացին հռչակագրի հիմնական սկզբունքներին: Անկախությունն այլընտրանք չունի: Անկախության, ազատության ոգին ուղենիշ է նա— մեր ապագա ամբողջ գործունեության համար»: