երեքշաբթի, 22 օգոստոսի 2000
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց ԱՄՆ Միացյալ հայկական հիմնադրամի նախագահ, «Լինսի» հիմնադրամի փոխնախագահ Հարութ Սասունյանին:
Հանդիպմանը քննարկվեցին «Լինսի» հիմնադրամի կողմից Հայաստանում իրականացվելիք ծրագրերի իրագործման, ինչպես նաև Հայաստանին հետագա օժանդակության տրամադրման հետ կապված հարցեր: