երեքշաբթի, 10 հունիսի 2014
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Գարեգին Մելքոնյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից։
Գարեգին Մելքոնյան
Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1975 թ., 8 ապրիլի, ք. Երևան
Կրթություն
1992-1997 թթ. - Երևանի պետական համալսարան, արևելագիտության ֆակուլտետ
Աշխատանքային գործունեություն
1996-1997 թթ. - ՀՀ առևտրի, ծառայությունների և զբոսաշրջության նախարարություն, գլխավոր մասնագետ
1997-1999 թթ. - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարության միջազգային համաձայնագրերի բաժնի պետ
1999 թ. - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարության արտահանման ենթակառուցվածքների վարչության պետ
2000-2001 թթ. - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարության զբոսաշրջության վարչության պետ
2001-2002 թթ. - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարության արտաքին տնտեսական քաղաքականության վարչության պետ
2002-2005 թթ. - ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության արտաքին տնտեսական քաղաքականության վարչության պետ
2005-2011 թթ. - Եվրոպական Միությունում Հայաստանի Հանրապետության առևտրային ներկայացուցիչ
2011 -2014 թթ. - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
2014 թ. հունիսի 10-ից՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ
Այլ տվյալներ
ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով:
Մասնակցել է արտասահմանում կազմակերպված մի շարք կրթական ծրագրերի:
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու որդի: