երեքշաբթի, 22 օգոստոսի 2000
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ վարչապետ Միխայիլ Կասյանովին` «Կուրսկ» ատոմային սուզանավում կատարված ողբերգության կապակցությամբ. «Հայաստանի ամբողջ բնակչությունը խոր ցավով ընկալեց ահավոր այդ աղետը: Ամենքիս համար վշտալի այս օրերին մենք համոզվեցինք, թե որքան փխրուն ու անպաշտպան է մարդկային կյանքը», -ասված է հեռագրում:
ՀՀ վարչապետը խնդրել է իր վշտակցության և զորակցության խոսքերը փոխանցել զոհվածների հարազատներին ու մտերիմներին, բոլոր ռուսաստանցիներին: