չորեքշաբթի, 23 օգոստոսի 2000
Ֆրանսահայ մեծանուն նկարիչ Գառզուի մահվան կապակցությամբ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ցավակցական հեռագիր է հղել նրա ընտանիքին:
«Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Գառնիկ Զուլումյանի` Գառզուի, մահվան կապակցությամբ,-ասված է հեռագրում: -Գառզուն համաշխարհային համբավ վայելող այն հազվագյուտ արվեստագետներից է, ում հասարակական գործունեությունը, հայկական ոգով շնչող մեծատաղանդ ստեղծագործությունը նպաստում է նա— հայ արվեստի ու մշակույթի ճանաչմանը բոլոր միջօրեականներում:
Գառզուի մահը մեծ կորուստ է ինչպես համաշխարհային մշակութային կյանքում, այնպես էլ Հայաստանի — համայն հայության համար»: