շաբաթ, 14 հունիսի 2014
Վարչապետի հանձնարարությամբ տրանսպորտի և կապի նախարարը մեկնել է Վերին Լարս
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարությամբ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն այսօր մեկնել է Վրաստանի Հանրապետություն՝ Վերին Լարս սահմանային անցակետում ստեղծված իրավիճակին տեղում ծանոթանալու և Վրաստանի իր գործընկերոջ հետ փլուզված ճանապարհահատվածի վերականգնողական աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով: