հինգշաբթի, 24 օգոստոսի 2000
Այսօր տեղի ունեցավ կառավարության հերթական նիստը, որը վարում էր ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Կառավարությունն ընդունեց «Հայխնայբանկ» ՊՓԲԸ մասնավորեցման մասին որոշում, ըստ որի, ընկերության մասնավորացման առաջին փուլն իրականացվելու է նոր բաժնետոմսերի թողարկման ձ—ով` ռազմավարական ներդրողին` բանկի հայտարարագրված բաժնետոմսերը տեղաբաշխելով մրցութային կարգով: Սահմանվում է, որ ոչ պետական բաժնեմասը կկազմի առնվազն 51 տոկոս:
Մեկ այլ որոշմամբ կառավարությունը հաստատեց պետական ձեռնարկությունների — անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհումից ստացված միջոցների հաշվին վերանորոգման ենթակա հանրակրթական դպրոցների խմբագրված` նոր անվանացանկը: Նախկին ցանկից դուրս են բերվել այն դպրոցները, որոնց նորոգման աշխատանքները ներառված են միջազգային կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերում, — ավելացել են այն կրթօջախները, որոնք առաջարկվել են տեղական մարզպետարանների կողմից:
Նիստում որոշվեց վերակազմավորել «Քաղաքաշինության, գեոդեզիայի — քարտեզագրության գիտահետազոտական — նախագծային ինստիտուտ» ՊՓԲԸ-ն` այն բաժանելով «Քաղաքաշինության գիտահետազոտական — նախագծային ինստիտուտ» — «Գեոդեզիայի — քարտեզագրման կենտրոն» ՊՓԲԸ-ների: Դրանցից առաջինի պետական սեփանակություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահվեցին ՀՀ տարածքային կառավարման — քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարությանը, երկրորդինը` ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին: Վերջինիս վերապահվեց նա— ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հողաշինարար» ՊՓԲԸ-ի պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները: ՀՀ գյուղնախարարության համակարգում հիմնադրվեց «Գյուղհողկենտրոն» ՊՓԲԸ-ն:
Նիստում կայացվեցին մի շարք պետական փակ բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերի, փոքր օբյեկտների — վարձակալված պետական գույքի մանսավորեցման մասին որոշումներ:
Կառավարության մեկ այլ որոշմամբ լուծարվեցին ՀՀ առ—տրի, հանրային սննդի — սպասարկումների կանոնների պահպանման վերահսկողության ու սպառողների իրավունքների պաշտպանության մարզային — Եր—անի պետական տեսչությունները: Այս որոշման ընդունումը պայմանավորված է ստուգումների մասին ՀՀ օրենքի պահանջներով, որտեղ վերահսկողություն իրականացնող կառույցների ցանկում նշված տեսչությունները ընդգրկված չեն: Համապատասխան հանձնարարկաններ տրվեցին այն գերատսչություններին, որոնք մինչ— սպառողների շահերի պաշտպանության մասին ՀՀ օրենքի ընդունումը, կիրականացնեն անհրաժեշ վերահսկողություն:
Վերջում նախագահ Ռոբերտ Քոչարյանը, գնահատելով կառավարության 100-օրյա գործունեությունը, նշեց, որ գործադիր իշխանության աշխատանքներում առկա է դրական տեղաշարժ: Ըստ նախագահի, թե— որոշակի ոլորտներում դեռ—ս մնում են կուտակված խնդիրներ, սակայն վերջին 3 ամսվա վիճակագրությունը վկայում է, որ դրանց լուծման ուղղությամբ առկա են դրական միտումներ: Դրանք, ըստ Ռոբերտ Քոչարյանի, ոչ միայն պետք է պահպանել, այլ— հետագայում զարգացնել: