երկուշաբթի, 7 հուլիսի 2014
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Արմեն Հայրապետյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի տեղակալ։
***
Արմեն Հայրապետյան
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1961 թ. 7 մայիսի, ք. Երևան
Կրթություն
1978 – 1983 թթ. - Երևանի Վ. Բրյուսովի անվ. ռուսաց և օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտ, պատմության և անգլերենի ֆակուլտետ
Աշխատանքային գործունեություն
1983 թ. - Արտաշատի շրջանի Դիմիտրովի միջն. դպրոցի պատմության ուսուցիչ
1985-1987 թթ. -Արտաշատի շրջանի Դիմիտրովի միջն. դպրոցի պատմության ուսուցիչ
1987 -1991 թթ. - ՀԼԿԵՄ Կենտկոմ` հրահանգիչ, սեկտորի վարիչ, միջազգային հարաբերությունների և սփյուռքի հետ համագործակցության բաժնի վարիչի տեղակալ
1991 - 1992 թթ. - «Սփյուռք» ասոցիացիայի փոխնախագահ
1991 թ. հիմնադրել և ղեկավարել է «Մարկ Ինտերնեյշնլ» ՍՊԸ-ն Մոսկվայում
1996 թ. - «Մարկ Ինտերնեյշնլ» ՍՊԸ-ի համահիմնադիրներից է Երևանում
1997 թ. - Հայաստանի Հանրապետությունում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության պատվավոր հյուպատոս
2011 – 2012 թթ. - ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ
2014 թ. հուլիսի 7-ից՝ ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ
Այլ տվյալներ
1983 -1985 թթ. ծառայել է խորհրդային բանակում, լեյտենանտ: 2013 թ. պարգևատրվել է ՀՀ սփյուռքի նախարարության «Պողոս Նուբար» մեդալով: Տիրապետում է ռուսերենի, անգլերենի:
Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու երեխա: