երեքշաբթի, 29 օգոստոսի 2000
Վարչապետը, շնորհավորելով սպաներին ՀՀ-ում ծառայության անցնելու կապակցությամբ, նշեց, որ լինելով ռազմավարական գործընկերներ, Հայաստանն ու Ռուսաստանն ունեն ՀՀ — ԱՊՀ սահմանների համատեղ պաշտպանության լավ ավանդույթներ: Դրանք, ըստ Անդրանիկ Մարգարյանի, կոչված է շարունակելու նա— սպաների երիտասարդ սերունդը: Մաղթելով բարի ծառայություն, վարչապետը հույս հայտնեց, որ սպաները Հայաստանն ու հայ ժողովրդին հետագայում կմտաբերեն միայն լավ հիշողություններով:
Ռուսաստանի դաշնային սահմանապահ ծառայության` ՀՀ-ում տեղակայված օպերատիվ խմբի պետ, գներալ-լեյտենանտ Միխայիլ Նայմիլոն Հայաստանում ծառայող ռուս սպաների անունից շնորհակալություն հայտնեց վարչապետին` կառավարության կողմից իրենց նկատմամբ ցուցաբերվող ուշադրության — հոգատարության համար: Նա հավաստիացրեց, որ սահմնապահները շարունակելով տասնամյակների ավանդույթները, այսուհետ —ս իրենց մասնագիտական հմտություններն ու փորձը կներդնեն Հայաստանի — ԱՊՀ սահմանների անվտանգության ապահովման գործում: Գեներալ-լեյտենանտը ընդգծեց, որ սահմանապահ ծառայության օպերատիվ խումբը համալրած երիտասարդ սպաները —ս պատրաստակամ են նվիրվելու համընդհանուր այդ գործին:
Սպաներն իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին հանդիպմանը ներկա ԱԱ, ՆԳ, առողջապահության, ֆինանսների — էկոնոմիկայի, մշակույթի, երիտասարդության հարցերի — սպորտի նախարարներին: Կար—որվեց հատկապես հայ ժողովրդի դարավոր պատմությանն ու մշակույթին երիտասարդ սպաներին ծանոթացնելու հարցը: Այս նպատակն ուներ նա— հանդիպման վերջում նորանշանակ սպաներին նվիրված գրականությունը: