չորեքշաբթի, 16 հուլիսի 2014
Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է հղել Դմիտրի Մեդվեդևին
Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է ուղարկել Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևին՝ Մոսկվայի մետրոպոլիտենում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ, որում ասված է.
«Հարգելի Դմիտրի Անատոլիի,
Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում՝ հուլիսի 15-ին Մոսկվայի մետրոպոլիտենում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ:
Կիսելով Ձեր վիշտը՝ խնդրում եմ անկեղծ զորակցության և կարեկցանքի խոսքեր փոխանցել բոլոր զոհվածերի մերձավորներին ու հարազատներին և շուտափույթ ապաքինում մաղթել բոլոր տուժածներին»: